ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
"MARY" chain store
Հայաստանի առաջատար և մասնագիտացված «ՄԵՐԻ» խանութ-սրահների ցանցը, ներկայացնելով աշխարհահռչակ լյուքս դասի օծանելիքի, կոսմետիկայի և խնամքի միջոցների բրենդներ, այդ թվում՝ CHANEL, TOM FORD, Estée Lauder, Lancôme, Yves Saint Laurent, Giorgio Armani և այլ միջազգային բրենդեր, ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի՝
«ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ»
Եթե գեղեցկությունը Ձեզ համար պարզապես մասնագիտություն չէ,
իսկ ոճը, նրբաճաշակությունն ու բարձրակարգ սպասարկումը Ձեր արժեքներն են,
ապա «ՄԵՐԻ»-ի աշխարհը կարող է լինել Ձեր հաջորդ մասնագիտական քայլը։
ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ
- 200 000 – ից մինչև 300 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձ
- Պրեմիում դասի մասնագիտական ուսուցում և թրեյնինգներ՝ միջազգային հեղինակություն ունեցող պարֆյումերիայի, կոսմետիկայի և խնամքի միջոցների աշխարահչակ ապրանքանիշերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և արտերկրում
- Գործուղումների հնարավորություն արտերկրում
- Միջազգային փորձի, նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերման հնարավորություն
- Կարիերայի զարգացման և մասնագիտական առաջխաղացման հեռանկար
- Նրբաճաշակ, ոճային և ոգեշնչող աշխատանքային միջավայր
- Թիմային և կորպորատիվ բացառիկ միջոցառումներ
- Նվերներ, բոնուսներ և հատուկ խրախուսական ծրագրեր
ՈՒՄ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ
- Ներկայանալի, խնամված և ոճային մասնագետների
- Բարձր հաղորդակցման և սպասարկման մշակույթ ունեցող անձանց
- Պատասխանատու, նպատակասլաց և նախաձեռնող անհատների
- Պարֆումերիայի, կոսմետիկայի և խնամքի միջոցների նկատմամբ հետաքրքրություն ունեցող մարդկանց
- Վաճառքի բնագավառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Ամբողջ դրույքով աշխատելու պատրաստ թեկնածուների
Այստեղ վաճառքը պարզապես աշխատանք չէ։
Այն արվեստ է՝ ճանաչել հաճախորդին, զգալ նրա անհատական նախասիրությունները և ստեղծել բացառիկ փորձ։
Քո ոճը։ Քո զարգացումը։ Քո կարիերան։
Քո տեղը՝ «ՄԵՐԻ»-ի աշխարհում։
«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են:
Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:
«ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն:
Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: