Վաճառքի խորհրդատու
Melisa
Նկարագրություն
«Մելիսա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի ակտիվ, պատասխանատու և շփվող աշխատակիցների՝ միանալու մեր թիմին։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում և խորհրդատվություն
- Ապրանքների ներկայացում և վաճառքի իրականացում
- Աշխատանք թիմում և կազմակերպության ներքին կանոնների պահպանում
Պահանջներ
- Հաղորդակցման լավ հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կոկիկ և ներկայանալի արտաքին
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Լրիվ դրույքով կամ կես դրույքով աշխատանքի հնարավորություն
- Մրցակցային աշխատավարձ
- Կայուն աշխատանք և բարեհամբույր թիմ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
Մելիսա ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2011 թվականից: Ընդամենը մի քանի տարիների ընթացքում հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով կահավորման շուկայի բոլոր պահանջները։Մելիսա ընկերությունը հանդիսանում է այնպիսի առաջատար արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են` АРИДА, ЭРА , Слониммебель , Прогресс, ПИНСКДРЕВ ընկերությունները։ Մելիսա ընկերությունն իր ուրույն տեղն է գտել նաև Հայաստանի կահույքի արտադրության ոլորտում։ Մեր սրահում Դուք կգտնեք բարձրորակ և ժամանականից կահույք՝ նախատեսված տան բոլոր սենյակների համար՝ ննջասենյակ, խոհանոց, հյուրասենյակ և ճաշասենյակ, մանկական սենյակ, գրասենյակ, փափուկ կահույք և մատրասներ, ամառային կահույք։
Մելիսա կահույքը Ձեզ է առաջարկում՝
- Անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում,
- Ապառիկը տեղում,
- Հաճախորդների աջակցություն՝ շաբաթը 7 օր,
- Ժամանակակից դիզայն և բարձր որակ՝ մատչելի գներով։