Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խմբի ղեկավար (թիմ լիդեր)

Sis Natural CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
7/25/2026

Նկարագրություն

Սիս Նատուրալ ՓԲԸ-ի թիմը համալրելու նպատակով աշխատանքի ենք հրավիրում փորձառու վաճառքի թիմի ղեկավարների՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման համար:

Պարտականություններ

  • Վաճառքների զարգացման խթանման և ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
  • Ենթակայության տակ գտնվող աշխատակիցների վերահսկում և ուղղորդում,
  • Ամեն կերպ ապրանքանիշի վաճառքի խթանում,
  • Իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումների կատարում և գործունեության վերլուծություն,
  • Թիմի` շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման վերահսկում,
  • Խանութներում ապրանքների առկայության հետևողականություն և տեսանելիության ապահովում,
  • Շուկայի զարգացման պատասխանատուների տարածքների վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերի գնահատում և վերահսկում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ վաճառքի թիմի ղեկավարի հաստիքով,

  • Բարձրագույն կրթություն,

  • Սեփական ավտոմեքենայի առկայություն (վառելիքը և ամորտիզացիան ընկերությունը տրամադրում է),

  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Թիմը ղեկավարելու ունակություն,
  • Հաղորդակցվելու ունակություն,
  • Բանակցելու ունակություն,
  • Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի առավելությունները՝

  • Հեռանկարային աշխատավարձ և կարիերայի աճ,
  • Անձնային աճի հնարավորություն,
  • Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցի ժամանակ:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը՝ հայերենով։

Company օverview
address
Address
Հաղթանակի 1-ին փողոց 1/7
address
Number of employees
151-500

«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media