Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի վերլուծաբան

Premier Foods LLC

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
11/12/2026

Նկարագրություն

Պրեմիեր Ֆուդս ընկերությունը փնտրում է պատասխանատու և վերլուծական մտածողությամբ վաճառքի վերլուծաբանի, ով սիրում է աշխատել թվերի հետ, կարողանում է տվյալներից օգտակար եզրակացություններ անել և ցանկանում է իր գիտելիքներով ու հմտություններով նպաստել ընկերության զարգացմանը։

Եթե դու սիրում ես վերլուծել, բացահայտել նոր հնարավորություններ և քո աշխատանքով ազդեցություն ունենալ ընդհանուր արդյունքների վրա, ուրախ կլինենք ողջունել քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Վաճառքի տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն։
  • Վաճառքի պլանային և փաստացի արդյունքների համեմատություն, շեղումների բացահայտում և դրանց պատճառների վերլուծություն ու բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Վաճառքի բաժնի KPI-ների սահմանում, վերահսկում և արդյունավետության գնահատում։
  • Productivity KPI-ների ամսական հաշվետվությունների պատրաստում, ներկայացում և վերլուծություն։
  • Վաճառքի երթուղիների արդյունավետության գնահատում, անհրաժեշտության դեպքում՝ դրանց վերանայում և օպտիմալացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Վաճառքի բաժնի դեբիտորական պարտքերի ամսական վերլուծություն և շեղումների բացահայտում։
  • Ապրանքների վերադարձի պատճառների ուսումնասիրություն և վերլուծություն։
  • Ժամկետին մոտ ապրանքների իրացման և վերադարձի ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների պլանի մշակում։
  • Վաճառքի բաժնի աշխատակիցների բոնուսների հաշվարկ՝ սահմանված չափանիշներին համապատասխան։
  • Վերլուծությունների արդյունքների հիման վրա վաճառքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում։
  • Համագործակցություն այլ բաժինների հետ՝ տվյալների ճշգրտությունն ու հաշվետվությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։

Պահանջներ

  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Տվյալների վերլուծության կամ հարակից ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • MS Excel ծրագրի լավ իմացություն։
  • Տվյալների վերլուծության, հաշվետվությունների և ներկայացումների պատրաստման հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, թվերի հետ աշխատելու և տվյալների հիման վրա եզրակացություններ անելու ունակություն։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
  • Միաժամանակ մի քանի գործընթացներ և առաջադրանքներ կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն։
  • Աշխատավարձերի հաշվարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00

Company օverview
address
Address
ք. Երևան, Բագրատունյան 89/1
address
Number of employees
151-500

Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Makfa, Baltika, Carlsberg, Casa Milo, Karas, and Istac in RA.

See more
Benefits
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media