Վաճառքի տնօրենի օգնական
Dili Dairy
Location:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Industry:
Sales, Business Development
Նկարագրություն
Վաճառքի տնօրենի աշխատանքին օժանդակել՝ ապահովելով վաճառքի տվյալների ճշգրիտ հավաքագրում և վերլուծություն, վաճառքի գործընթացների ուսումնասիրում, հաշվետվողականություն և արդյունավետ որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
Պարտականություններ
- Վաճառքի ամենօրյա, շաբաթական և ամսական ցուցանիշների հավաքագրում, մշակում և վերլուծություն։
- Փաստացի վաճառքների համեմատություն պլանային ցուցանիշների և նախորդ ժամանակաշրջանների հետ։
- Վաճառքի ծավալների, աճի/նվազման, վերադարձների և չկատարված պատվերների պատճառների
վերլուծություն։ - Վաճառքի գործակալների աշխատանքի և KPI-ների մշտադիտարկում։
- Հաճախորդների, պատվերների, պարտքերի և վերադարձների վերաբերյալ տեղեկատվության վերահսկում։
- Ապրանքների և SKU-ների վաճառքի դինամիկայի ուսումնասիրում
- Վաճառքի և արտադրության տվյալների համադրում՝ կորուստների և չիրացված վաճառքի հնարավորությունների բացահայտման նպատակով։
- Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների, վերլուծական ամփոփումների և ղեկավարության համար ներկայացումների պատրաստում։
- Վաճառքի Dashboard-ների թարմացում և տվյալների ճշգրտության վերահսկում։
- Ղեկավարության հանձնարարականների կազմակերպում և կատարման ընթացքի վերահսկում։
- Վաճառքի բաժնի և հարակից ստորաբաժանումների միջև տեղեկատվության և առաջադրանքների համակարգում։
- Գործընթացների ավտոմատացման և տվյալների կառավարման համակարգերի կատարելագործման առաջարկների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, վերլուծության, առևտրային կամ հարակից ոլորտում։
- Excel-ի բարձր մակարդակի իմացություն՝ Pivot Table, տվյալների ֆիլտրում և վերլուծություն։
- BI գործիքների իմացություն՝ ցանկալի է Power BI կամ համարժեք գործիքների հետ աշխատելու փորձ։
- ԱԲ գործիքների տիրապետում
- CRM/ERP համակարգերի հետ աշխատելու փորձ։
- Մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու և դրանցից գործնական եզրակացություններ ստանալու կարողություն։
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
- Բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշտապահություն։
- Գերազանց կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ։
- Տեղեկատվությունը արագ համակարգելու և ղեկավարությանը կարճ ու հասկանալի ձևով ներկայացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամերը` 09։00 - 17։00
Company օverview
Address
Երևան, Արտեմ Միկոյան 62
Number of employees
51-150