Վաճառքի տնօրեն
ART PETROL LLC
Վաճառքի տնօրեն
«Արտ Պետրոլ» ՍՊԸ-ն, որը գործում է Հայաստանի բենզալցակայանների զարգացած ցանցով, հրավիրում է փորձառու և նպատակասլաց մասնագետի զբաղեցնելու Վաճառքի տնօրենի պաշտոնը։
Հիմնական պարտականություններ
- Մշակել և իրականացնել ընկերության վաճառքի ռազմավարությունը՝ բենզալցակայանների և դրանցում գործող խանութների վաճառքների աճն ապահովելու նպատակով։
- Ղեկավարել վաճառքի ուղղությունը և ապահովել սահմանված ցուցանիշների իրականացումը։
- Վերլուծել վաճառքի տվյալները, հաճախորդների վարքագիծը և շուկայական միտումները։
- Մշակել և ներդնել վաճառքների խթանման, լոյալության և ակցիոն ծրագրեր։
- Վերահսկել ապրանքատեսականու արդյունավետ կառավարումը, վաճառքների կառուցվածքը և խանութների առևտրային ցուցանիշները։
- Կազմակերպել և համակարգել ընկերության մասնակցությունը պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից հայտարարվող տենդերներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և վարել բանակցություններ։
- Համագործակցել մարքեթինգի, գնումների, օպերացիոն և ֆինանսական բաժինների հետ՝ վաճառքների արդյունավետության բարձրացման նպատակով։
- Կազմակերպել և զարգացնել վաճառքի թիմի աշխատանքը, ապահովել աշխատակիցների մոտիվացիան և մասնագիտական զարգացումը։
- Ներկայացնել հաշվետվություններ և առաջարկություններ ընկերության ղեկավարությանը։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, մարքեթինգ կամ հարակից ոլորտ)։
- Առնվազն 5 տարվա փորձ վաճառքի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում։
- Ցանկալի է փորձ մանրածախ առևտրի, բենզալցակայանների կամ խանութների ցանցի կառավարման ոլորտում։
- Վաճառքների պլանավորման, վերլուծության փորձ։
- Առաջնորդության, բանակցությունների և թիմի կառավարման գերազանց հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված բոնուսային համակարգ։
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
- Դինամիկ և արդյունքին միտված աշխատանքային միջավայր։
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և պատրաստ եք ղեկավարել վաճառքների զարգացումը «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ի բենզալցակայանների և խանութների ցանցում, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Վաճառքի տնօրեն» անվանումը։ Կարող եք զանգահարել 8506 (ներքին՝ 2):
Արտ Պետրոլ ՍՊԸ-ն Հայաստանում գործող բենզալցակայանների ցանց է,որը սպառողին ներկայացնում է բարձրորակ վառելիքով և խանութներում առկա լայն տեսականիով ։