Վաճառքի թիմի ղեկավար
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Վաճառքի թիմի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
Պարտականություններ
- Շուկայի մոնիտորինգի, վերլուծության և մրցակցային գների ուսումնասիրության իրականացում,
- Թիմի ղեկավարում, ամենօրյա գործնական հանդիպումների կազմակերպում,
- Տարեկան վաճառքի ռազմավարության կազմում, պարբերաբար վերանայում և վերջինիս կատարմանը մշտական հետևողականության իրականացում,
- Վաճառքի վերլուծության կազմում, տեսականու և պատվերների պլանավորում,
- Վաճառքի արդյունավետությունը բարելավելու նպատակով միջոցառումների մշակում և ներկայացում,
- Ենթակա աշխատակիցների աշխատանքային հմտությունների զարգացում և կատարելագործում,
- Շուկայի զարգացման պատասխանատուների պլանային սանդղակի և բոնուսային համակարգի սահմանում և վերահսկում,
- Կրեդիտների սահմանաչափի վերահսկում,
- Մատակարարների հետ բանակցությունների վարում,
- Մերչենդայզինգի վերահսկում,
- Վերլուծական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա թիմ ղեկավարելու շխատանքային փորձ
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
- Վաճառքների տվյալների վերլուծության կարողություն, Excel-ի իմացություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Անձնական մեքենայի առկայություն՝ պարտադիր վարորդական վկայականի առկայությամբ
- 1C ծրագրի իմացություն։
Հավելյալ նշումներ
5 օրյա աշխատանքային շաբաթ
Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։