
Վաճառքի թիմի ղեկավար
Daroink LLC
Նկարագրություն
- Վաճառքի թիմի կառավարում,
- Բանակցությունների վարում, գործարքների կնքում,
- Ամենօրյա աշխատանքների կառավարում,
- Վաճառքի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
- Մասնակցություն վաճառքի թիմի աշխատակիցների ընտրության հարցում,
- Վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Համակարգչային գիտելիքների իմացություն, մասնավորապես՝ MS Excel,
- Բանակցություններ վարելու ունակություններ,
- Թիմում աշխատելու և կառավարելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մեքենա վարելու ունակություն
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։