Վաճառքի թիմի ղեկավար
"Apache Group" LLC
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
5/25/2022
City:
Abovyan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
«Ապաչի» ընկերություն աշխատանքի է հրավիրում փորձառու Վաճառքի թիմի ղեկավարի՝ ընկերության արտադրանքի վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:
Պարտականություններ
- Կառուցել բարձր արդյունավետ թիմ՝ մասնագիտական հմտություններին համապատասխան,
- Վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- Արտադրանքի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացում՝ թիմի և առևտրային կետերի շրջանակում,
- Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
- Ունենալ տեղեկատվություն դիստրիբյուտորի աշխատանքի մասին (ապրանքների առկայություն, ծածկույթի հաճախականություն, հաճախորդներին առաքումների լոգիստիկա և վճարման ձևեր),
- Առևտրային կետերում բանակցությունների արդյունքում հասնել առանձին ապրանքային կատեգորիաներում ապրանքատեսականու մասնաբաժնի մեծացմանը,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Ենթակայության տակ գտնվող աշխատակիցների վերահսկում, ուղղորդում,
- Խրախուսել թիմին գաղափարներ գեներացնելուն և դրա իրականացմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ վաճառքի թիմի ղեկավարի հաստիքով,
- Վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
- Բանակցություններ վարելու ունակություններ,
- Վերլուծական հմտություններ,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Անձնական մեքենայի առկայություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա:
Հ.Գ.
Մենք գտնվում ենք Աբովյան քաղաքում:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին: