Վաճառքի տարածքային մենեջեր Գյումրիում (մասնագիտությամբ դեղագետ)
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
7/2/2023
City:
Gyumri
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը Գյումրիում աշխատանքի է հրավիրում մասնագիտությամբ դեղագետ վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է լինելու ք. Գյումրիի դեղատների վաճառքների և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
Պարտականություններ
- Կազմակերպել, համակարգել և վերահսկել իր վերահսկողության տակ գտնվող դեղատների արդյունավետ աշխատանքը,
- Ձեռնարկել բոլոր միջոցները իր վերահսկողության տակ գտնվող դեղատների վաճառքի և շահութաբերության ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ,
- Վերահսկել և ապահովել դեղագործական կանոնների պահպանումը` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի,
- Վերահսկել և ապահովել դրամարկղային գործառույթների կանոնների պահպանումը,
- Հետևել դեղատների ապրանքային մնացորդին և տեսականու առկայությանը, ներկայացվածությանը, դասավորվածությանը,
- Հետևել դեղատների պարբերական գույքագրման անցկացմանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի,
- Վերահսկել և պահպանել դեղատների միասնական կորպորատիվ ոճը՝ հաստատված կարգի համաձայն,
- Ապահովել դեղատան աշխատակիցների վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը,
- Պարբերաբար հանդիպել դեղատան աշխատակիցների հետ, քննարկել հաճախորդների պահանջները և առաջարկները,
- Վերահսկել դեղատների տնտեսական ծախսերը,
- Վերահսկել և հետևել դեղատներում վաճառվող ապրանքների ժամկետներին,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է դեղագիտական),
- Վաճառքների կազմակերպման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ,
- Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Վերլուծության, պլանավորման, վերահսկման և ծրագրերի ղեկավարման կայուն հմտություններ,
- Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն,
- MS office տիրապետում,