Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի օբյեկտ-մենեջեր

Ակվատուս ՍՊԸ

Location: Avan, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
11/13/2026

Նկարագրություն

Ակվատուս ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Վաճառքի օբյեկտ-մենեջերի։

Պարտականություններ

  • Ընկերության և ապրանքատեսականու լիարժեք ներկայացում
  • Պայմանագրերի շուրջ բանակցությունների վարում
  • Պատվերների և գնումների կարգավորում և համակարգում՝ ընկերության բոլոր ապրանքների և նախագծերի շրջանակներում
  • Շաբաթական հաշվետվության պատրաստում, սեփական գործունեության վերաբերյալ
  • Վաճառքի մշակում, վաճառքի պլանավորում
  • Նոր գործընկերների ընդգրկում և երկարաժամկետ հարաբերությունների ստեղծում
  • Շուկայի վերլուծություն
  • Շուկայի զարգացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձ վաճառքի և շինարարաության ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Նոր գիտելիքներ սովորելու ունակություն և պատրաստակամություն
  • Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի, որպես առավելություն
  • Կազմակերպչական,պլանավորման և աշխատանքային խնդիրներ լուծելու հմտություններ
  • Համակարգչային գրագիտություն
  • Սեփական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Ակվատուս ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի եվրոպական ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝մասնավորապես Mapei, Seves Glass, Adfors, Laveo, VWS, Fatra, և այլն :

Մեր ընկերությունը մատակարարում է շինանյութի ոլորտում շատ կարևոր ապրանքներ՝ինչպիսիք են սալիկի սոսինձները, լցահարթիչները, հերմետիկները և այլն։

Հանրապետության մի շարք շինանյութի խանութներ ակտիվ համագործակցում են մեր հետ ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին, կամ դիմել նամակի միջոցով:

Company օverview
address
Address
Ավան Աճառյան 31
address
Number of employees
1-15
Phone
Phone
010622299

“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media