Վաճառքի ներկայացուցիչ
Smart Wolves IT
Նկարագրություն
Մեր շինարարական ընկերությունը փնտրում է ակտիվ և նախաձեռնող Վաճառքի ներկայացուցչի՝ առանձնատների վաճառքի նախագծի համար։
Փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող աշխատակցի, ով կկարողանա աշխատել պոտենցիալ հաճախորդների հետ, ներկայացնել նախագիծը և ակտիվ մասնակցել վաճառքի գործընթացին։
Պարտականություններ
- Պատասխանել գովազդային արշավներից, սոցիալական ցանցերից, կայքից և հայտարարությունների հարթակներից ստացված զանգերին ու հաղորդագրություններին։
- Կապ պահպանել պոտենցիալ հաճախորդների հետ, կատարել հետադարձ կապ և վարել հաճախորդների ցանկ։
- Կազմակերպել և իրականացնել հաճախորդների այցեր շինհրապարակ, ներկայացնել նախագիծն ու առանձնատները։
- Լուրջ հետաքրքրված հաճախորդներին փոխանցել մենեջմենթին՝ հետագա բանակցությունների համար։
- Տեղադրել և պարբերաբար թարմացնել հայտարարություններ List.am-ում և այլ համապատասխան հարթակներում։
- Ակտիվորեն կապ հաստատել անշարժ գույքի գործակալների և գործակալությունների հետ, ներկայացնել նախագիծը և տրամադրել անհրաժեշտ նյութերը։
- Հետևել Facebook, Instagram և TikTok էջերի հաղորդագրություններին ու մեկնաբանություններին և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
- Համակարգել SMM-ի հետ վաճառքին նպաստող լուսանկարների, տեսանյութերի և այլ կոնտենտի պատրաստումն ու թարմացումը։
- Հետևել կայքում նախագծի և շինարարության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության թարմացմանը։
- Ներկայացնել կարճ շաբաթական հաշվետվություն՝ հաճախորդների, գովազդի արդյունքների, շինհրապարակ այցելությունների, հայտարարությունների և գործակալների հետ աշխատանքի վերաբերյալ։
Պահանջներ
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
- Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
- Ակտիվություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։
- Սոցիալական ցանցերից և օնլայն հարթակներից օգտվելու լավ հմտություններ։
- Վաճառքի նկատմամբ ստեղծագործ մոտեցում և նոր հաճախորդներ ներգրավելու ցանկություն։
- Անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք զարգացող շինարարական ընկերությունում։
- Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ։
- Շինհրապարակ հաճախորդների այցերի համար անհրաժեշտության դեպքում ընկերությունը
- տրամադրում է մեքենա և վարորդ։
- Աշխատանքի համար անհրաժեշտ գովազդային, ֆոտո և վիդեո նյութեր։
- Մենեջմենթի անմիջական աջակցություն վաճառքի գործընթացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ - Ուրբ 10։00 - 18։00