
Վաճառքի մենեջեր Վանաձորում, Գյումրիում (շինանյութ և արևային տեխնոլոգիաներ)
Ceramica Group
Նկարագրություն
Վաճառքի ծավալների մեծացում, հաճախորդների բազայի ընդլայնում:
Աշխատանքը շին. կազմակերպություններ, վարպետների և անհատների ուղվածություն ունի` Վերավաճառողների հետ աշխատանք չի ենթադրվում:
Այս պահին ունենք 2 թափուր հաստիք`
- Գյումրիում
- Վանաձորում
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ուզում են վաստակել մեծ գումարներ, հմտորեն տիրապետում են վաճառքի տեխնիկաներին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված գործընթացներով, պատրաստ են սովորել:
Պարտականություններ
- Ապրանքատեսակների առաջխաղացում շուկայում,
- Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա, Ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում և իրականացում,
- Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում,
- Պարտքերի հետևողական հավաքագրում,
- Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է, շինարարական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Գրագետ խոսք, ճկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն,
- Վաճառքի հմտություններ,
- Հաղորդակցման, բանակցությունների վարման զարգացած հմտություններ:
Հավելյալ նշումներ
Վաճառքի համար նախատեսված ապրանքների ցանկը բավականին լայն է, սկսված ներքին հարդարման շինարարական ապրանքներից մինչև սանտեխնիկա և կահավորման պարագաներ, ինչպես նաև արևային պանելներ:
Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 888
Ceramica Group-ն ընկերությունների խումբ է, որի հովանու ներքո հանդես են գալիս շինանյութ, հարդարման պարագաներ և կահույք արտադրող, ներմուծող ու դիստրիբուցիայով զբաղվող 3 ընկերություն՝ Ceramica-ն(սկսած 1996թ), Arex Co-ն(սկսած 2006թ) և Vida by Ceramica-ն(սկսած 2023թ) ու 50+ տեղական ու միջազգային ապրանքանիշ, այդ թվում՝ Mercury, Bitherm, Baden Haus, Mirage, Oli բրենդները։
Arex Co.
Շինանյութ, հարդարման պարագաներ և կահույք ներմուծող խոշոր ընկերության արտադրական ուղղություն:
Arex-ը Armenian Export արտահայտության կրճատ տարբերակն է, որը նշանակում է հայկական արտահանում։
Vida by Ceramica.
Նպատակ ունի կոտրել վերանորոգման հետ կապված կարծրատիպերը՝ դարձնելով այն ավելի պարզ ու անհոգ։
Հանձն առնելով վերացնել վերանորոգման բարդությունները՝ Վիդա(իսպաներենից թարգմանաբար՝ կյանք) Կերամիկան իր հաճախորդներին հնարավորություն է տալիս կենտրոնանալ վերանորոգումից հետո սկսվող հարմարավետ կյանքի վրա:
Ceramica.
Հայ սպառողին առաջարկում է ներքին հարդարման բարձրակարգ, ինքնատիպ և յուրօրինակ պարագաներ:
Առաջարկում ենք եվրոպական արտադրության աշխարհահռչակ բրենդների նորագույն տեսականին։