
Վաճառքի մենեջեր / Sales Manager
Solway Plus LLC
Նկարագրություն
«Սոլվեյ Պլյուս» ՍՊԸ մասնագիտացած է տեքստիլ արտադրանքի, տպագրական սարքավորումների և գովազդային նյութերի վաճառքի ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է բարձրորակ հագուստ՝ Gildan, TH Clothes, և Sol’s ճանաչված բրենդներից, ինչպես նաև հանդիսանում է ամերիկյան Poli-Tape տպագրական նյութերի և սարքավորումների ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Պարտականություններ
- Հայաստանի տարածքում հայտնաբերել և ներգրավել հաճախորդներ (տպագրությամբ զբաղվող ընկերություններ, կազմակերպություններ, գովազդային գործակալություններ և այլն)՝ ստեղծելով և պահպանելով երկարաժամկետ ու կայուն գործընկերային հարաբերություններ,
- Ներկայացնել «Սոլվեյ Պլյուս» ՍՊԸ-ի գործունեությունը պոտենցիալ հաճախորդներին՝ հատկապես տեքստիլի, տպագրական նյութերի և սարքավորումների ոլորտներում,
- Հասկանալ հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան արտադրանքի փաթեթներ (շապիկներ, պոլոներ, հուդիներ, գլխարկներ, տպագրական նյութեր և այլն),
- Վարել բանակցություններ պայմանագրերի և գների շուրջ, կազմել կոմերցիոն առաջարկներ և ապահովել վաճառքի ամբողջական գործընթացի կառավարումը՝ սկսած առաջին շփումից մինչև հետվաճառքային աջակցություն,
- Համագործակցել լոգիստիկ ընկերությունների հետ՝ ապահովելու համար արտադրանքի ժամանակին և ճիշտ առաքումը հաճախորդներին,
- Պարբերաբար համալրել և վարել հաճախորդների բազան՝ օգտագործելով CRM գործիքներ,
- Վարել ընկերության էջերը սոցիալական հարթակներում՝ (Facebook, Instagram, LinkedIn և այլն) նպաստելով վաճառքներին և գործընկերային կապերի ամրապնդմանը,
- Սեփական ավտոմեքենայով այցելել հաճախորդներին՝ ներկայացնելու և խթանելու ընկերության արտադրանքը (վառելիքի ծախսերը հոգում է ընկերությունը)։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ ցանկալի է տեքստիլի, տպագրական սարքավորումների կամ գովազդային ապրանքների վաճառքում,
- Բանակցելու և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Microsoft Office ծրագրերի (Word, Excel) լավ իմացություն,
- Սոցիալական մեդիա հարթակների գործիքների իմացություն ընկերության առաջխաղացման համար,
- Օտար լեզուներ՝ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Սեփական ավտոմեքենան և վավեր վարորդական իրավունք ունենալը պարտադիր է։
Հետաքրքրության դեպքում խնդրում ենք ուղարկեք Ձեր լուսանկարով ինքնակենսագրականը մինչև ս.թ. հունիսի 28-ը։
Description
Solway Plus LLC specializes in the sale of textile products, printing equipment, and advertising materials. The company offers high-quality clothing from well-known brands such as Gildan, TH Clothes, and Sol’s, and is the official representative of the American printing materials and equipment company Poli-Tape in Armenia.
Responsibilities
- Identify and engage clients across Armenia (printing companies, organizations, advertising agencies, etc.), establishing and maintaining long-term and stable business relationships.
- Present Solway Plus LLC’s activities to potential clients, particularly in the fields of textiles, printing materials, and equipment.
- Understand customer needs and offer appropriate product packages (t-shirts, polos, hoodies, caps, printing materials, etc.).
- Conduct negotiations on contracts and pricing, prepare commercial offers, and manage the full sales cycle from the first contact to post-sale support.
- Collaborate with logistics companies to ensure timely and accurate delivery of products to clients.
- Regularly update and manage the client database using CRM tools.
- Manage the company’s social media pages (Facebook, Instagram, LinkedIn, etc.), supporting sales and strengthening client relations.
- Visit clients using own vehicle to present and promote the company’s products (fuel expenses are covered by the company).
Required Qualifications
- Bachelor’s degree in Marketing, Business Administration, or a related field․
- Minimum of 1 year of sales experience, preferably in textiles, printing equipment, or promotional products․
- Excellent negotiation and communication skills․
- Good knowledge of Microsoft Office programs (Word, Excel)․
- Familiarity with social media tools to support company promotion․
- Foreign languages: Good working knowledge of Russian and English․
- Possession of a personal vehicle and a valid driver’s license is mandatory․
If you are interested, please send your CV with a photo by June 28, 2025.
«Սոլվեյ Պլյուս» ՍՊԸ հանդիսանում է Վրաստանում գործող Solway.ge ընկերության պաշտոնական մասնաճյուղը Հայաստանում։ Մենք մասնագիտացած ենք տեքստիլ արտադրանքի, տպագրական սարքավորումների և գովազդային նյութերի վաճառքի ոլորտում՝ առաջարկելով բարձրորակ և հարմարավետ հագուստ կազմակերպությունների համար։
Մեր արտադրանքի շարքում ընդգրկված են աշխարհի ճանաչված բրենդներ՝ Gildan, TH Clothes և Sol’s։ Մենք առաջարկում ենք բամբակյա աշխատանքային շապիկներ, հուդիներ, պոլոներ, գլխարկներ և օֆիսային հագուստ՝ նախատեսված թիմային ոճ ստեղծելու և աշխատակիցների միատեսակ տեսքը ապահովելու համար։
Մեր ամբողջ արտադրանքը հարմարեցված է տպագրության համար և համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին՝ ապահովելով դիմացկունություն, հարմարավետություն և պրոֆեսիոնալ տեսք։
Solway Plus LLC is the official branch of Solway.ge, a company based in Georgia specializing in the sale of textile products, printing equipment, and advertising materials. We offer high-quality and comfortable clothing solutions tailored for organizations and businesses.
Our product range includes globally recognized brands such as Gildan, TH Clothes, and Sol’s. We provide cotton work t-shirts, hoodies, polo shirts, caps, and office wear designed to create a unified corporate style and enhance team identity.
All of our products are optimized for printing and meet the highest international quality standards, ensuring durability, comfort, and a professional appearance.