Վաճառքի մենեջեր
Արվա Պրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Արվա Պրոֆ ՍՊ Ընկերությունը փնտրում է փորձառու շուկայի զարգացման պատասխանատու Երևանից դեպքի մարզեր աշխատելու համար ։
Պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում և հարաբերությունների կառավարում,
- HORECA և այլ հարակից ոլորտներում նոր պոտենցիալ հաճախորդների բացահայտում և նրանց հետ կապ հաստատելը,
- Կառուցել և պահպանել ամուր, երկարատև հարաբերություններ առկա հաճախորդների հետ,
- Կանոնավոր այցելություններ կատարել հաճախորդներին՝ նրանց կարիքները հասկանալու և աջակցություն ցուցաբերելու համար,
Վաճառք և առաջխաղացում.
- Առաջխաղացնել և վաճառել ընկերության ապրանքներն ու ծառայությունները հաճախորդներին,
- Հասնել վաճառքի նպատակներին և նպաստել վաճառքի ընդհանուր աճին,
- Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ՝ եկամուտը մեծացնելու համար։
Պահանջներ
- Հզոր հաղորդակցման, բանակցային և միջանձնային հմտություններ,
- Վաճառքի փորձ առնվազն 1-2 տարի,
- Գործող վարորդական իրավունք (B),
- Տեղական շուկայի և հաճախորդների բազայի իմացությունը նախընտրելի է։
«Արվա Պրոֆ» ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2015 թ.-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են `Veiro professional, Mediclinics, Secret clean, Mir Pack, Cartiere Carrara, Effect և այլն: