Վաճառքի մենեջեր (Հանդիպումների անցկացում)
One Business
Նկարագրություն
One Business-ը խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում բիզնեսի հիմնման, տեղափոխման և զարգացման գործընթացների ամբողջական աջակցման մեջ։ Մենք տրամադրում ենք իրավաբանական, հաշվապահական և աշխատակիցների հավաքագրման ծառայություններ, աջակցում ենք IT հավաստագրերի ստացման գործընթացում, իրականացնում ենք ՀՀ օրենսդրության իրավական վերլուծություն, պատրաստում ենք իրավական փաստաթղթեր և աջակցում պետական աջակցության ծրագրերի շրջանակում սուբսիդիաների ստացման գործընթացում։
Սիրում եք շփվել մարդկանց հետ, հեշտությամբ եք ստեղծում վստահություն և հաճույք եք ստանում հաջողված գործարքից. այդ դեպքում, հենց Ձեզ ենք փնտրում: Դուք կուղեկցեք հաճախորդներին առաջին հանդիպումից մինչև գործարքի հաջող ավարտ, կկառուցեք երկարաժամկետ համագործակցություն և կդառնաք այն մարդը, ում հաճախորդները վստահում են ։
Պարտականություններ
- Կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ՝ զանգով և տարբեր հաղորդակցման ալիքներով:
- Հանդիպումներ անցկացնել պոտենցիալ և գործող հաճախորդների հետ:
- Ներկայացնել ընկերության ծառայությունները և պատասխանել հաճախորդների հարցերին:
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ:
- Վարել բանակցություններ և կառուցել երկարաժամկետ համագործակցություն հաճախորդների հետ:
- Իրականացնել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին հանդիպումից մինչև գործարքի ավարտ:
- Պահպանել ակտիվ կապ հաճախորդների հետ և ապահովել բարձրորակ սպասարկում:
- Թարմացնել հաճախորդների տվյալներն ու վաճառքի արդյունքները CRM համակարգում:
- Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ ընդհանուր վաճառքի նպատակներին հասնելու համար:
Պահանջներ
- Զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ։
- Հաճախորդների հետ վստահել և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն:
- Պատասխանատվություն, նախաձեռնողականությւոն և աշխատանքն ինքնուրույն կազմակերպելու կարողություն:
- Ռուսերենի և անգլերենի ազատ դիրապետում:
- Աշխատանքային փորձը սպասարկման և վաճառքների ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00:
Մենք առաջարկում ենք՝
- աշխատանք կայուն և շարունակաբար զարգացող ընկերությունում,
- մրցունակ աշխատավարձ, ճկուն բոնուսային համակարգ,
- մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
- պրոֆեսիոնալ թիմ և հարմարավետ աշխատանքային միջավայր:
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին, ինչպես նաև լրացնել հետևյալ թեստային առաջանդրանքը՝ https://docs.google.com/forms/d/1Qcx-zXN0ytZIqq6XiY1w21-KDI66NvqblohUAIOHzhI/viewform?edit_requested=true :
One Business - is a consulting company specializing in business relocation and assistance in running a business in Armenia from zero to key provides legal consulting, accounting, recruitment services, services of obtaining IT certification, preparation of legal statements and other analysis of Armenian legislation, as well as assistance in obtaining subsidies as part of support measures from the state.