Վաճառքի մենեջեր
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը փնտրում է Վաճառքի մենեջեր, ով, միանալով թիմին, կաշխատի արևային էներգիայի լուծումների վաճառքի ուղղությամբ։
Դիտարկում ենք թիմակից, ով իրեն տեսնում է գործարք ստեղծողի, այլ ոչ թե պարզապես ապրանք ներկայացնող մարդու դերում։
Պարտականություններ
- Ներգրավել նոր հաճախորդների
- Բացահայտել հաճախորդի իրական կարիքը և կառաջարկես համապատասխան լուծում
- Ներկայացնել արևային էներգիայի համակարգերը և դրանց առավելությունները
- Վարել բանակցություններ, աշխատել հաճախորդի առարկությունների հետ
- Իրականացնել գործնական հանդիպումներ. այցեր հաճախորդներին
- Հետևել վաճառքի ամբողջ գործընթացին՝ առաջին շփումից մինչև գործարքի կնքում
- Աշխատել CRM համակարգում
- Խթանել B2B վաճառքները
Դիտարկվում են այն թեկնածուները, ովքեր
- Մոտիվացվում են արդյունքով և վաճառքի արդյունքից եկամուտ ստանալու հնարավորությամբ
- Հեշտությամբ հաղորդակցվում են
- Չեն վախենում «ոչ»-ից և կարողանում են շարունակել բանակցությունը,
- նախաձեռնող են և պատասխանատու
- Ունեն մեքենա (այցերի նպատակով)
- Ունեն բարձրագույն կրթություն (ցանկալի է)
- Թիմային են, պատրաստ են համագործակցել և կիսվել ընդհանուր արդյունքի պատասխանատվությամբ
Ի՞նչ կստանան թեկնածուները.
- ֆիքս. աշխատավարձ + %- ներ վաճառքներից,
- Եռամսյակային բոնուսներ՝ պայմանավորված վաճառքի ցուցանիշներով,
- Մեքենայի մաշվածության գումար,
- Վառելիքի տրամադրում,
- Աշխ. գրաֆիկ - երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00,
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի,
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ։
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: