Վաճառքի մենեջեր (BC վարորդական իրավունքով)
Bonilat LLC
Նկարագրություն
«Բոնիլատ» ընկերությունը համալրում է իր թիմը և փնտրում է պատասխանատու և կարգապահ վարորդ-առաքիչների՝ BC վարորդական իրավունքով, ով կապահովի արտադրանքի ժամանակին և անվտանգ առաքումը մեր գործընկեր վաճառակետեր։ Ընկերությունն ապահովում է ծառայողական մեքենա։
Պարտականություններ
- Ապրանքի տեղափոխում պահեստից՝ ըստ սահմանված ժամանակացույցի,
- Ապրանքի առաքում Երևան քաղաքի տարածքում գտնվող վաճառակետեր,
- Առաքման ուղեկցող փաստաթղթերի ճշգրիտ լրացում,
- Բեռնման և բեռնաթափման գործընթացում աջակցություն,
- Առաքվող ապրանքի որակի և ամբողջականության ապահովում։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն (ՊԱՐՏԱԴԻՐ BC կարգի),
- Քաղաքի տեղանքին լավ տիրապետում,
- Պատասխանատու, բարեհամբույր և ուշադիր աշխատանքի նկատմամբ,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում՝ ցանկալի է,
- Ֆիզիկապես պատրաստություն,
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մշտական և կայուն աշխատանք վստահելի կազմակերպությունում,
- Ծառայողական մեքենա՝ աշխատանքային նպատակներով,
- Կարգավորված աշխատանքային գրաֆիկ,
- Մրցունակ աշխատավարձ,
- Բարեհամբույր և համագործակցող թիմ։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ուղարկելով CV:
Առողջ սնունդը՝ առողջ լինելու գրավական…
Այս գիտակցմամբ 2005 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հիմնադրվեց «Բոնիլատ» ընկերությունը, որը կարճ ժամանակ անց առանձնահատուկ տեղ զբաղեցրեց հայկական շուկայում և դարձավ որակի չափանիշ: 2018 թվականին էլ արտադրանքի նկատմամբ մշտապես աճող պահանջարկի շնորհիվ Երևանում հիմնադրվեց ընկերության երկրորդ արտադրամասը:
«Բոնիլատն» օգտագործում է բացառապես բարձր որակի կաթ հիմնականում Հայաստանի բարձրլեռնային գոտիներից: