
Վաճառքի մենեջեր (ատամնաբուժական ուղղվածության)
S.A.V. Group LLC
Նկարագրություն
«Ս.Ա.Վ. գրուպ» ՍՊԸ-ն ատամնաբուժական նյութերի և ծախսվող նյութերի խոշորագույն արտադրողների պաշտոնական ներկայացուցիչն է և իր հատվածի շուկայի առաջատարը:
10 տարի մենք մասնագիտացված ենք ատամնաբուժական նյութերի և ծախսվող նյութերի լայն տեսականի մատակարարելու մեջ:
Ընկերության ակտիվ զարգացման շնորհիվ մենք փնտրում ենք վաճառքի մենեջերի՝ մեր ընկերական թիմին միանալու համար։
Ի՞նչ Դուք պետք է անեք
- Կատարել մշակված գրաֆիկով այցելություններ ատամնաբուժական կենտրոններ,
- Ընդլայնել գործընկերների բազան, պատվերների տեսականին, ավելացնել վաճառքի ծավալը,
- Կատարել վաճառքի պլանը,
- Հաճախորդի պատվերները պատշաճ ձևավորել,
- Ներկայացնել օրական, ամսական հաշվետվություններ։
Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բժշկության ոլորտում,
- Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և դրական մտածողություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Փորձը ատամնաբուժական ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Ի՞նչ ենք մենք առաջարկում
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00։
Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:
Ձեր անձնական մեքենայով, վառելիքը և ամորտիզացիան ընկերության կողմից։
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
- Բժշկական ապահովագրություն։
Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։
"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է: