Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Steko

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
11/18/2026

Նկարագրություն

Միացի՛ր «Steko»-ի զարգացող թիմին։

Փնտրում ենք վաճառքի ոլորտի ապագա առաջատարների։ Եթե ակտիվ ես, մոտիվացված և ցանկանում ես աշխատել ընդլայնվող ընկերությունում, ապա սա քո հնարավորությունն է։

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել լիարժեք տեղեկատվություն ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, ընդունել պատվերներ և կատարել ճշգրիտ հաշվարկներ։
  • Մշակել և ներդնել վաճառքի խթանման նոր մեթոդներ՝ շուկայում ընկերության դիրքերն ամրապնդելու նպատակով։
  • Կազմակերպել և վերահսկել արտադրանքի իրացման ու առաքման ողջ ընթացքը։
  • Ապահովել մշտական կապ արտադրամասի հետ՝ պատվերների ժամանակին և որակյալ կատարումը երաշխավորելու համար։
  • Զարգացնել հաճախորդների հետ երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ։
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ և առաջարկել բարելավման ծրագրեր։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:

  • Բարձրագույն կրթություն։

  • Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և թիմում աշխատելու կարողություն։

  • Մաթեմատիկական գիտելիքներ և ներկայացման հմտություններ։

  • AutoCad կամ Photoshop ծրագրերի տիրապետումը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։

Company օverview
address
Address
Հայաստան, ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
address
Number of employees
151-500
Phone
Phone
033505027

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:

«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media