Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Ardis LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
11/8/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում Retail վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի մանրածախ ցանցերի և խանութների հետ համագործակցության զարգացման, առկա հաճախորդների կառավարման և վաճառքի ծավալների աճի ապահովման համար։ Այս դերը հարմար է արդյունքների վրա կենտրոնացած թեկնածուի համար, ով ունի մանրածախ վաճառքի ալիքում աշխատանքի փորձ՝ հատկապես սննդի կամ FMCG ոլորտում։

Պարտականություններ

  • Ներգրավել նոր մանրածախ ցանցեր և խանութներ՝ ընդլայնելով ընկերության վաճառքի ծածկույթը։
  • Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ զարգացնելով երկարաժամկետ համագործակցությունը և ապահովելով վաճառքի աճ։
  • Ներկայացնել ընկերության ապրանքատեսականին, ապահովել նոր ապրանքների մուտքը վաճառքի կետեր և ընդլայնել առկա տեսականին։
  • Բանակցել համագործակցության պայմանների, գների, զեղչերի և վճարման ժամկետների շուրջ։
  • Ապահովել վաճառքի պլանների և սահմանված KPI-ների կատարումը։
  • Վերահսկել ապրանքների հասանելիությունը, դասավորությունը և առաջխաղացումը վաճառքի կետերում՝ համագործակցելով մերչենդայզինգի թիմի հետ։
  • Համագործակցել մարքեթինգի բաժնի հետ՝ ակցիաների և վաճառքի խթանման ծրագրերի իրականացման նպատակով։
  • Համակարգել պատվերների և մատակարարումների ընթացքը՝ համագործակցելով լոգիստիկայի բաժնի հետ։
  • Հետևել հաճախորդների վճարումներին և դեբիտորական պարտքերին՝ համագործակցելով ֆինանսական բաժնի հետ։
  • Վերլուծել վաճառքի արդյունքները, շուկայի միտումները և մրցակիցների առաջարկները, ներկայացնել հաշվետվություններ ու զարգացման առաջարկներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 3 տարվա վաճառքի փորձ մանրածախ ցանցերի և խանութների հետ աշխատանքում՝ նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում։
  • Մանրածախ վաճառքի ալիքի առանձնահատկությունների և առևտրային գործընթացների իմացություն։
  • Բանակցությունների վարման և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացման հմտություններ։
  • Վաճառքի պլանների կատարման և հաճախորդների պորտֆելի ընդլայնման հաջող փորձ։
  • Հաղորդակցման, ներկայացման և վերլուծական հմտություններ։
  • MS Excel-ի և վաճառքի հաշվետվությունների հետ աշխատելու կարողություն։
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Վարորդական իրավունք և վաճառքի կետեր պարբերաբար այցելելու պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
  • Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։
  • Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկուշաբթի–ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–18։00, կիրակի՝ հանգստյան օր։

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media