Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Armenian Stone Studio

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
11/4/2026

Նկարագրություն

«Armenian Stone Studio»-ն հրավիրում է աշխատանքի նպատակասլաց, շփվող և պատասխանատու Վաճառքի մենեջերի: Եթե ունեք վաճառքի ոլորտում զարգանալու ձգտում, սիրում եք աշխատել մարդկանց հետ և պատրաստ եք ներկայանալի տեսքով ներկայացնել մեր էքսկլյուզիվ արտադրանքը, ապա այս աշխատանքը Ձեզ համար է:

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ ակտիվ շփում, խորհրդատվության տրամադրում և բանակցությունների վարում:
  • Ընկերության արտադրանքի (բնական քարեր, դիզայներական աշխատանքներ, քանդակներ) ներկայացում և վաճառք:
  • Պատվերների ընդունում, ձևակերպում և վաճառքի ամբողջ գործընթացի վերահսկում:
  • Հաճախորդների բազայի վարում և նոր հաճախորդների ներգրավում:

Պահանջներ

  • Համակարգչային գիտելիքներ՝ PC, MS Office (Excel, Word), CRM համակարգերի կամ էլ. Փոստի հետ աշխատանքի փորձ:
  • Փափուկ հմտություններ (Soft skills) ՝
  • Գրագետ և վարժ հաղորդակցման հմտություններ:
  • Բանակցություններ վարելու և համոզելու կարողություն:
  • Հաճախորդամետ մոտեցում, բարեհամբույրություն և ճկունություն:
  • Թիմում աշխատելու և սթրեսակայունության հմտություններ:
  • Լեզուների իմացություն՝ Հայերենի գերազանց իմացություն (Ռուսերենի և Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) :
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:
  • Երկրաչափական պատկերներներից պատկերացում։
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media