Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Evroplast

Location: Malatia-Sebastia, Yerevan
Salary:
Monthly 250,000-700,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
10/11/2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է պատասխանատու և կազմակերպված վաճառքի մենեջեր, ով կստանձնի պատվերների ամբողջական ցիկլի կառավարումը՝ սկսած պատվերի ընդունումից մինչև փաստաթղթային ձևակերպում և պարտքերի վերահսկում։

Պարտականություններ

  • Վաճառքի պատվերների ընդունում և մշակում,
  • Տեսականու առկայության ստուգում՝ ծրագրային և փաստացի եղանակով,
  • Արտադրության համար անհրաժեշտ պատվերի ձևակերպում,
  • Վաճառքի փաստաթղթերի կազմում,
  • Շուկայի ուսումնասիրություն,
  • Վաճառակետերի վերահսկողություն,
  • Գործընկերների հետ համագործակցության կազամկերպում, նոր գործընկերների ներգրավում
  • Վճարումների մուտքագրում ծրագրային համակարգում,
  • Դեբիտորական պարտքերի ձևավորում և վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ համապատասխան ոլորտում),
  • Վաճառքի կամ արտադրական ոլորտում աշխատանքային փորձ (նախընտրելի),
  • Excel և հաշվապահական ծրագրերի (ՀԾ) իմացություն,
  • Կազմակերպչական հմտություններ և մանրամասնություններին ուշադրություն,
  • Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ 6-օրյա,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Կարիերայի աճի հնարավորություն։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 111/37
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 999907

Եվրոպլաստը Հայաստանում առաջատար ընկերություն է, որը մանագիտացված է ՊՎՔ (պոլիվինիլ քլորիդ) կախովի առաստաղների և ինտերիեր դիզայնի համար նախատեսված վահանակների արտադրությամբ։

Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին:

Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ հումք և ժամանակակից սարքավորումներ՝ ապահովելով արտադրանքի համապատասխանությունը միջազգային որակի չափանիշներին։ Արագ ու առանց դժվարությունների տեղադրվող դիմացկուն, երկարաժամկետ և գեղագիտական առաստաղներ, 3D վահանակներ, որոնք համապատասխանում են ժամանակակից դիզայնի պահանջներին։

Այսօր Եվրոպլաստը համագործակցում է ներքին շուկայի խոշոր ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքը պահանջարկ է վայելում նաև արտերկրում։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media