Վաճառքի մենեջեր
Millkat LLC
Նկարագրություն
Միլլկաթ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների։
Պարտականություններ
- Հաճախորդներին վաճառվող ապրանքատեսակների մանրամասն խորհրդատվության տրամադրում,
- Վաճառակետերի հետ մշտական կապի ապահովում,
- Վաճառքի իրականացում,
- Ապրանքների պատշաճ դասավորվածության ապահովում սրահում,
- Ապրանքների մնացորդների ստուգում,
- Գովազդների առկայության ապահովում,
- Վաճառքի ցուցանիշների ավելացում,
- Նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում, բանակցություններերի վարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Մեքենայի առկայությունը պարտադիր է (վառելիքը և մեքենայի մաշվածությունը տրամադրում է ընկերությունը),
- Վարորդական իրավունքի B կարգի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայում հայտնի «ԷԼՆՈՐ» ապրանքանիշի կարագը, սփրեդները:Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ: Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային «ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ», «ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ», մանկական «ԷՔՍՊՈ» և «ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ» և այլ ցուցահանդեսներում: Ընկերության թողարկած «Սերուցքային կարագը» 2007թ. արժանացել է «Տարվա ապրանք» մրցանակին: 2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին: ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ...