Վաճառքի մենեջեր
Արմտորգ ՓԲԸ
Նկարագրություն
Artfood ընկերությունը փնտրում է փորձառու և արդյունքներին միտված Վաճառքի մենեջեր՝ HoReCa ուղղությամբ՝ վաճառքների թիմին միանալու համար։
Պարտականություններ
- HoReCa ոլորտի գործող և պոտենցիալ հաճախորդների հետ համագործակցության զարգացում
- Նոր հաճախորդների ներգրավում և հաճախորդների բազայի ընդլայնում
- Վաճառքի պլանների իրականացում և սահմանված KPI-ների ապահովում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն
- Վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում
Պահանջներ
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ HoReCa վաճառքի ոլորտում
- HoReCa հաճախորդների հետ աշխատանքի և B2B վաճառքի փորձ
- Վաճառքի տեխնիկաների և բանակցությունների լավ իմացություն
- Սեփական ավտոմեքեյնայի առկայությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք`
- Աշխատանք կայացած և զարգացող ընկերությունում
- Մրցակցային աշխատավարձ + վաճառքի արդյունքներից կախված բոնուսային համակարգ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
Արտֆուդը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու ամենախոշոր ընկերություններից է։ Ընկերության պատմությունը սկսվում է 1961 թվականից, երբ գործարկվեց սեփական փոքրիկ արտադրությունը։ 10 ՓԱՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1․ Ավելի քան 60 տարիների փորձառություն: 2․ Հայաստանում բանջարեղենի և մրգի ամենախոշոր մթերող։ 3․ Մոտ 200 անուն ապրանքատեսականի։ 4․ 6 ապրանքանիշեր՝ Արտֆուդ, Ամառէ, Լայք ը շեֆ, Նատուրա, Վիտամիքս և Ջանարատ։ 5․ Արտահանում աշխարհի ավելի քան 23 երկրներ՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով արտահանման երկրների թիվը և ծավալները։ 6. 18 հեկտար տարածք։ 7․ Նոր տեխնոլոգիաների կիրառման հետ միասին՝ ժամանակակից սարքավորումներ և հոսքագծեր։ Արտաշատի պահածոների գործարանն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակը հանդիսացող պոմիդորների վերամշակման «Կավալիերի» իտալական հոսքագիծը։ 8․ Էկոլոգիապես մաքուր հումք։ 9․ 1000+ որակավորված աշխատակիցներ։ 10․ 2000+ մատակարարներ և գործընկերներ։