Վաճառքի մենեջեր
AG Construct
Նկարագրություն
AG Construct ընկերությունը փնտրում է Վաճառքի Մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրների և առևտրային տարածքների վաճառքի իրականացման, հաճախորդների հետ կապի հաստատման, պրոֆեսիոնալ խորհրդատվության տրամադրման և գործարքների հաջող կնքման համար։
Պարտականություններ
- Ներկայացնել ընկերության բնակելի համալիրները, բնակարանների առանձնահատկությունները, շինարարական լուծումները և առաջարկվող ծառայությունները՝ ապահովելով բարձրակարգ խորհրդատվություն,
- Կազմակերպել ընդունելություն գրասենյակ այցելած հաճախորդներին, բացահայտել նրանց կարիքները և առաջարկել համապատասխան բնակարանային լուծումներ
- Վարել բանակցություններ՝ ապահովելով բարձր մակարդակի հաճախորդամետ փորձառություն, վաճառքի պայմանների շուրջ և վերահսկել ամրագրման ու առուվաճառքի պայմանագրերի կնքման ողջ ընթացքը,
- Տրամադրել խորհրդատվություն հիփոթեքային վարկավորման, եկամտահարկի վերադարձի և բնակարանի ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ,
- Վարել հաճախորդների բազան CRM համակարգում՝ ապահովելով տվյալների ամբողջականությունն ու վաճառքի գործընթացի թափանցիկությունը,
- Համագործակցել մարքեթինգի, իրավաբանական և ֆինանսական թիմերի հետ՝ գործարքների արդյունավետ իրականացման նպատակով։
Պահանջներ
- 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Հաճախորդների կարիքները բացահայտելու, վաճառքի խորհրդատվություն իրականացնելու և արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ,
- Հիմնական պատկերացում հիփոթեքային վարկավորման, անշարժ գույքի գործարքների և շինարարական նախագծերի վերաբերյալ (կամ արագ սովորելու պատրաստակամություն),
- Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր իմացություն,
- CRM համակարգերով և MS Office, Google Suite ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն, արդյունքահենություն և բիզնես էթիկայի կանոնների տիրապետում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ, 10:30-19:30, շաբաթ 10։30-15։00
Հասցե՝ ք.Երևան, Սարյան 12
AG Construct-ը ժամանակակից շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին և արդեն ավելի քան երկու տասնամյակ վստահությամբ գործունեություն է ծավալում Հայաստանի շինարարական ոլորտում։
Ընկերությունը մասնագիտացած է բազմաբնակարան բնակելի համալիրների, հասարակական և առևտրային նշանակության շինությունների նախագծման, կառուցապատման և զարգացման մեջ՝ համադրելով փորձը, որակը և նորարարական մոտեցումները։
Իր գործունեության ընթացքում AG Construct-ը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ նշանակալի նախագծեր՝ մասնակցելով ինչպես քաղաքաշինական նոր միջավայրերի ձևավորմանը, այնպես էլ Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություններին։