Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

E-auto

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
8/6/2026

Նկարագրություն

E-Auto-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է բարձր մոտիվացիա ունեցող Վաճառքի մենեջերի, ով կօգնի հաճախորդներին ընտրել իրենց կարիքներին լավագույնս համապատասխանող ավտոմեքենան, կապահովի բարձրակարգ սպասարկում վաճառքի յուրաքանչյուր փուլում և կնպաստի ընկերության վաճառքի շարունակական աճին։

Հիմնական պարտականություններ

  • Մասնագիտական և բարձրակարգ սպասարկում՝ բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան լուծումներ։
  • Ավտոմեքենաների վաճառքի ամբողջ գործընթացի կազմակերպում և կառավարում՝ առաջին շփումից մինչև գործարքի հաջող ավարտ։
  • Ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերի, առավելությունների և հնարավորությունների պրոֆեսիոնալ ներկայացում։
  • Երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում ու պահպանում հաճախորդների հետ։
  • Վաճառքի սահմանված թիրախների իրականացում և գերազանցում։
  • Շուկայի ուսումնասիրություն, նոր վաճառքի հնարավորությունների բացահայտում և ոլորտի միտումների մշտադիտարկում։
  • Համագործակցություն մարքեթինգի թիմի հետ՝ վաճառքի խթանման արշավների և միջոցառումների իրականացման շրջանակում։
  • Հաճախորդների, վաճառքների և հաղորդակցության վերաբերյալ տվյալների ճշգրիտ վարում CRM համակարգում։
  • Ցուցասրահի կազմակերպված, կոկիկ և գրավիչ տեսքի ապահովում։
  • Ղեկավարությանը շուկայի, հաճախորդների նախասիրությունների և բարելավման հնարավորությունների վերաբերյալ հետադարձ կապի տրամադրում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (ավտոմոբիլային ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն)։
  • Գերազանց հաղորդակցման, վաճառքի և բանակցային հմտություններ։
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ և արդյունքներին միտված աշխատանքային ոճ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • B կարգի վարորդական իրավունք։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 330330

🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media