Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

PlanetFiber LLC

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
7/30/2026

Նկարագրություն

Փնտրում ենք փորձառու և տեխնիկապես գրագետ B2B վաճառքի մենեջեր, ով կկառավարի տեխնոլոգիական լուծումների, ցանցային համակարգերի և հեռահաղորդակցության ծառայությունների վաճառքի ամբողջական ցիկլը։

Պարտականություններ

  • Շուկայի և մրցակիցների խորացված ուսումնասիրություն, ռազմավարական վերլուծությունների իրականացում։
  • Նոր գործընկերների և խոշոր հաճախորդների ներգրավման ռազմավարության մշակում և իրականացում։
  • Վաճառքի ամբողջական ցիկլի կառավարում՝ սկսած բանակցություններից մինչև գործարքի կնքում։
  • Ընկերության ապրանքատեսականու ներկայացում և մասնագիտական խորհրդատվություն գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին։
  • Առկա գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում և զարգացում։
  • Շուկայական հետադարձ կապի և տվյալների հիման վրա նոր ապրանքատեսակների առաջարկում և շուկայի ընդլայնում։
  • Վաճառքի պլանների կազմում, KPI-ների մշակում և դրանց կատարման ապահովում։
  • Վաճառքի արդյունքների պարբերական վերլուծություն և բարձր ղեկավարությանը հաշվետվությունների ներկայացում։
  • Վաճառքի թիմի հետ համագործակցություն և անհրաժեշտության դեպքում առաջնորդում։
  • Տելեկոմ ոլորտի և ցանցային տեխնոլոգիաների խորացված գիտելիքները կդիտվեն որպես կարևոր առավելություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքների ոլորտում առնվազն 3–5 տարվա հաջող փորձ (B2B ոլորտում)։
  • MS Office ծրագրերի և CRM համակարգերի (օր.՝ Bitrix24, Zoho կամ նմանատիպ) տիրապետում։
  • Գործարար նամակագրության և բանակցությունների բարձր մակարդակի հմտություններ։
  • Ռազմավարական մտածողություն և վերլուծական կարողություններ։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և առաջնորդող հմտություններ։
  • Վաճառքի թիմի կառավարման կամ նախագծային ղեկավարության փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Անգլերենի և/կամ ռուսերենի ազատ տիրապետում

Հավելյալ նշումներ

Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00

Company օverview
address
Address
ք․Երևան Հ․Հակոբյան 3
address
Number of employees
16-50

Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media