Վաճառքի մենեջեր
Ակոբեան Ֆուրնիչր ՍՊԸ
City:
Yerevan
Salary:
Monthly
starting from 200,000
֏
Employment type:
Part Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level, Senior
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Նկարագրություն
Acobian Furniture կահույքի մասնագիտացված սրահը աշխատանքի է հրավիրում մոտիվացված և պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Իրականացնել հաճախորդների պատշաճ որակի ու բարեհամբույր սպասարկում՝ համապատասխան ընկերության սահմանած կանոնների,
- Հետևել սրահի ամենօրյա դասավորվածությանը,
- Սովորել և տիրապետել ներկայացվող ապրանքանիշերի և առանձին պրոդուկտների մասին ինֆորմացիային, պարբերաբար համալրել գիտելիքները (մասնակցել ընկերության կողմից կազմակերպած դասընթացներին),
- Տեղում ապառիկ վաճառք իրականացնել,
- Ստացված և վաճառված ապրանքները մուտքագրել համապատասխան ծրագիր,
- Ըստ անհրաժեշտության հաստիքի հետ առնչվող այլ հանձնարարություններ կատարել:
Պահանջներ
- Կրթությունը ցանկալի է բարձրագույն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է վաճառքի բնագավառում,
- Հաճախորդների հետ շփվելու գերազանց ունակություն,
- Պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն,
- Արագ որոշում կայացնելու կարողություն և ճկունություն,
- Արդյունավետ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը՝ ցանկալի,
- Համակարգչից օգտվելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր՝ 10։00-15։00 կամ 15։00-20։00՝ ըստ նախապես համաձայնեցված գրաֆիկի։