
Վաճառքի մենեջեր
Armenian Mushroom Company
Նկարագրություն
ԷյԷմՍի ընկերությունը հրավիրում է ակտիվ, նպատակասլաց և փորձառու մասնագետի միանալու մեր թիմին՝ վաճառքի մենեջերի պաշտոնում։
Հաստիքի հիմնական նպատակը՝ սնկերի վաճառքի շուկայի զարգացումը, գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հաստատումը և վաճառքի աճի ապահովումը։
Պարտականություններ
- Գործընկեր կազմակերպությունների (խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և այլնի) ներգրավում և համագործակցության հաստատում,
- Շուկայի և մրցակիցների պարբերական ուսումնասիրություն,
- Պատվերների ընդունում և պատշաճ ձևակերպում,
- Վաճառքի կետերում ապրանքի ճիշտ և տեսանելի տեղադրման վերահսկում (մերչանդայզինգ),
- Վաճառքի ծավալների մշտական վերլուծություն և աճի ապահովում,
- Գանձումների կազմակերպում և վերահսկում,
- Մասնակցություն գովազդային և խթանման արշավների կազմակերպման և իրականացման գործընթացում,
- Պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում),
- Առնվազն 1 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը՝ ցանկալի),
- B կարգի վարորդական իրավունք և անձնական մեքենայի առկայություն,
- Բանակցային, հաղորդակցական և շուկայի վերլուծության հմտություններ,
- Խնդիրների արագ լուծման, նախաձեռնողականության և թիմային աշխատանքի կարողություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և նպատակասլացություն։