
Վաճառքի մենեջեր
Pechok
Նկարագրություն
Գալաքսի ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Մեգաֆուդ ընկերությունը փնտրում է պրեսելլեր/շուկայի զարգացման պատասխանատու։
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն
- Առևտրային կետերի ճիշտ գնահատում
- Պահանջարկի գնահատում
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում
- Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում
- Մերչանդայզինգի իրականացում
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում
- Վաճառքի ծավալների ավելացում
- Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում
- Ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարվող գումարների հավաքագրում գնորդներից և ներկայացում ընկերություն։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հմտություններ
- Ուղղվածություն դեպի հաճախորդ
- Ապրանքը ճիշտ և շահավետ ներկայացման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտությունններ
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Վարորդական իրավունք
- Սեփական մեքենայի առկայություն
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Վեցօրյա 09։00-18։00
Pechok – Թխվածք, որը պատմություն ունի…
Մենք մեծ սիրով աշխատող թիմ ենք, որը ստեղծում է թխվածքաբլիթներ՝ հիշողություններով լեցուն: Մեր գործը սկսվել է պարզ սիրուց՝ դեպի տնական համերն ու ջերմությունը, որը փոխանցվում է ամեն բլիթով։