Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Ardis LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
7/19/2025

Նկարագրություն

Վաճառքի մենեջերը պատասխանատու է B2B HօRеCа և էքսկլուզիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։ Այս դերը հարմար է այն թեկնածուի համար, ով կողմնորոշված է արդյունքների վրա և ունի փորձ B2B վաճառքներում՝ հատկապես սննդի, HоRеCа կամ FMCG ոլորտում։

Պարտականություններ

  • Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և գործընկերություններ B2B և HоRеCа հատվածներում,
  • Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը և վաճառքի ծավալների աճը,
  • Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մեծածախ գնորդներին, մանրածախ ցանցերին, HoReCa գործընկերներին և դեղատներին,
  • Կնքել պայմանագրեր, բանակցել գների և պայմանների շուրջ,
  • Համագործակցել ընկերության մյուս բաժինների (մարքեթինգ, լոգիստիկա, ֆինանսներ) հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով,
  • Վերլուծել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը՝ աճի նոր ուղիներ գտնելու համար,
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքների հաշվետվություններ, կանխատեսումներ և ռազմավարական պլաններ,
  • Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։

Պահանջներ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա փորձ B2B և HоRеCа վաճառքի ոլորտներում (նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում),
  • Հմտություններ բանակցությունների, կապերի ստեղծման և գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ,
  • Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակների հասնելու ապացուցված փորձ,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • CRM համակարգերի և Microsoft Office ծրագրերի իմացություն,
  • Հայերեն լեզվի լավ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի,
  • Վարորդական իրավունք և հաճախորդների այցելության պատրաստակամություն։

Առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ,
  • Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ,
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ,
  • Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
37499500105

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media