Վաճառքի մենեջեր
«Քալանթարյան Ֆէմիլի» ՓԲԸ
Նկարագրություն
Kalantaryan Family ընկերությունը ավելի քան 20 տարուց ավել գործում է հայաստանյան շուկայում և հանդիսանում է Castrol, Lotos, Royal, Orlen ավտոյուղերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մենք փնտրում ենք վաճառքի մենեջերի, ով կմիանա մեր թիմին և պատասխանատու կլինի վաճառքի ծավալների աճի, ներկա հաճախորդների պահպանման ու նոր հաճախորդների ներգրավման համար։
Աշխատանքային փորձը մեծածախ վաճառքի ոլորտում պարտադիր է:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների որոնում և գործընկերային հարաբերությունների ձևավորում,
- Այցելություններ վաճարակետեր՝ օրական սահմանված երթուղիով և գրանցել վաճառքի պատվերներ,
- Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնում,
- Սպասարկման որակի և արդյունավետության բարձրացում,
- Ակտիվ բանակցություններ՝ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ,
- Ապրանքների կամ ծառայությունների մասին անհրաժեշտ ինֆորմացիայի ներկայացում,
- Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկում,
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում,
- Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պահպանում,
- Պլանավորված վաճառքի ցուցանիշների կատարում,
- Շուկայի մոնիտորինգ՝ վաճառքի և սպասարկման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով։
Պահանջներ
- Վաճառքի թիմի համար օրական, շաբաթական և ամսական նպատակների սահմանում, աշխատանքների արդյունավետ բաշխում,
- Թիմի առջև դրված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունների, առաջադրանքների վերահսկողության իրականացում և աջակցության ցուցաբերում,
- Շուկայի շարունակական հետազոտության և վերլուծության իրականացում,
- Թիմի վաճառքի ծածկույթում առկա վաճառակետերի զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում Վաճառքի տնօրենին,
- Ընկերության կողմից առաջադրված առևտրային ակցիաների ժամանակին և պատշաճ կազմակերպում,
- Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում,
- Թիմի աշխատակիցների կողմից իրենց վաճառքի ծածկույթում առկա հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության ապահովման վերահսկողություն,
- Թիմի Կատարողականի հիմնական ցուցանիշների վերահսկողություն,
- Թիմի աշխատակիցների համար մոտիվացիոն ծրագրերի կազմում, ներկայացում, թիմային հավաքների կազմակերպում,
- Թիմի աշխատակիցների անձնական և մասնագիտական աճին աջակցության ցուցաբերում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում Վաճառքի տնօրենին,
- Առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, որից՝ նվազագույնը 2 տարին թիմի ղեկավարի պաշտոնում։
Անհրաժեշտ հմտւթյուններ
- Բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի հմտություններ,
- Հաղորդակցման և ապրանքի ներկայացման հմտություններ,
- Պատասխանատվություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություն։