
Վաճառքի Մենեջեր
Noy Invest Holding
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի, բնակարանային, առևտրային, գրասենյակային և այլ տարածքների վաճառքի և վարձակալության Մենեջերի։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն․
- Մրցակիցների բացահայտում, նրանց քաղաքականության ուսումնասիրություն և վերահսկում․
- Կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակում և ներդրում․
- Առկա և պոտենցիալ սպառողների պահանջարկի ուսումնասիրություն և վերլուծություն․
- Մասնակցություն մարքետինգային քաղաքականության մշակման գործընթացում․
- Վարճառքների և վարձակալության վիճակագրական վերլուծությունների իրականացում․
- Բանակցությունների վարում գնորդների և վարձակալների հետ․
- Վաճառքի և վարձակալության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում․
- Սոցիալական ցանցերում Ընկերության բիզնես էջերի վարում․
- Թվային մարկետինգի / SMM/–ի կիրառում, վերլուծություն, համապատասխան թիրախի բացահայտում․
- Գովազդի պլանավորված իրականացում, վիճակագրություն․
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն․
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ նշված ոլորտում․
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն․
- Վերլուծական միտք․
- Բանակցային հմտություններ․
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա աշխատանքային ժամեր, 09։00–ից 18։00, շաբաթ՝ 09։00–ից 15։00։
Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։