Sales Manager
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ
Industry:
Sales, Business Development
Deadline:
10/16/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մենեջերների՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:
Մենք առաջարկում ենք՝
- Բժշկական ապահովագրություն,
- Տարեկան 6 day off,
- Անվճար ընդմիջում և մի շարք այլ արտոնություններ:
Պարտականություններ
- վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
- վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում
- ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում,
- պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
- համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
- սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
- արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
- գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
- մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
- թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: