Վաճառքի մասնագետ (խնամք, կոսմետիկ նյութեր և սարքավորումներ)
Dermolife Pharmacy
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է խնամքի,կոսմետիկ նյութերի և բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետ(բժշկական կրթությունը պարտադիր չէ) ՝ էսթետիկ ոլորտի հանրաճանաչ ապրանքանիշների վաճառքն ու առաջխաղացումը ապահովելու համար։
Պարտականություններ
- Այցելությունների իրականացում ոլորտի մասնագետների շրջանակում
- Պրոդուկտների գրագետ ու կիրթ ներկայացում
- Նոր կապերի հաստատում ու վաճառքի ընդլայնում
- Պահանջարկի բացահայտում
- Հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտում և մշտական համագործակցային հարաբերությունների կառուցում ու պահպանում
Պահանջներ
- 2+ տարի աշխատանքային փորձ տվյալ կամ հարակից ոլորտներում
- Ակտիվ, կողմնորոշվող, նախաձեռնող բնավորություն
- Գրագետ և կիրթ հարաբերություններ ստեղծելու ունակություն
- Ներկայացման ու բանակցելու գերազանց հմտություն
- Պարտաճանաչություն ու ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա, աշխատաժամերը՝ 09։30 - 17։00
Dermolife Global LLC ընկերությունը էսթետիկ ոլորտի բժշկության հանրաճանաչ ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Մեր առաքելությունն է օգնել մասնագետներին ճիշտ խորհրդատվությամբ՝ համապատասխանեցնելով վերջիններիս հնարավորությունները շուկայում դրված պահանջներին, և աշխատել բացառապես եվրոպական բարձր որակի ապրանքանիշներով։