Վաճառքի մասնագետ / Սառը զանգերի մասնագետ
Pineapple Horeca
Նկարագրություն
Ընկերությանը անհրաժեշտ է ակտիվ, պատասխանատու և վաճառք իրականացնող մասնագետ՝ սառը զանգերի և հաճախորդների ներգրավման համար։
Պարտականություններ
- Սառը զանգերի իրականացում պոտենցիալ հաճախորդներին
- Նոր հաճախորդների բազայի ձևավորում և զարգացում
- Ընկերության ապրանքների և ծառայությունների ներկայացում
- Հանդիպումների կազմակերպում և վաճառքի գործընթացի վարում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
- Գործարար նամակագրության և բանակցությունների իրականացում
- CRM կամ ներքին բազայի թարմացում
- Վաճառքների պլանի կատարում
Պահանջներ
- Ռուսերենի գերազանց իմացություն՝ պարտադիր
- Սառը զանգերի և ակտիվ վաճառքների փորձ
- Վաճառքի հմտություններ և բանակցելու կարողություն
- Գրագետ խոսք և հաղորդակցման բարձր մակարդակ
- Ակտիվություն, նախաձեռնողականություն և արդյունքի կողմնորոշվածություն
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- HoReCa, B2B կամ դիստրիբյուցիայի ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք զարգացող ընկերությունում
- Հիմնական աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Հետաքրքիր և դինամիկ աշխատանքային միջավայր
- Աշխատանք միջազգային գործընկերների և B2B հաճախորդների հետ
Pineapple Horeca ընկերությունը զբաղվում է HoReCa և B2B ոլորտների համար պրոֆեսիոնալ ապրանքների և համալիր լուծումների մատակարարմամբ։ Մենք աշխատում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, բարերի և այլ բիզնեսների հետ՝ առաջարկելով որակյալ սպասք, սեղանի պարագաներ, ապակեղեն, խոհանոցային և գործառնական ապրանքներ։
Ընկերության նպատակն է դառնալ վստահելի գործընկեր HoReCa ոլորտի բիզնեսների համար՝ ապահովելով ոչ միայն ապրանքների մատակարարում, այլև ճիշտ խորհրդատվություն, անհատական մոտեցում և երկարաժամկետ համագործակցություն։