Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

Prof Al LLC

Location: Yeghvard
Employment type: Full Time
Work experience: Not required, Junior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
10/18/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը հրավիրում է իր թիմին միանալու Վաճառքի մասնագետի՝ «ՀՈՄՊԼԵՔՍ ՀԻՊԵՐ ՄՈԼ»-ում գործող մեր ցուցասրահում աշխատելու համար։ Փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և հաճախորդների հետ աշխատելու ցանկություն ունեցող անձի։

Աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Պարտականություններ

  • Դիմավորել հաճախորդներին և բացահայտել նրանց կարիքները։
  • Խորհրդատվություն տրամադրել ալյումինե դռների, պատուհանների արտադրանքի վերաբերյալ։
  • Ներկայացնել ապրանքների առանձնահատկություններն ու առավելությունները։
  • Կազմել և ներկայացնել գնային առաջարկներ։
  • Իրականացնել վաճառքի գործընթացը և հետևել պատվերների ընթացքին։
  • Աշխատել վաճառքի սահմանված ցուցանիշների իրականացման ուղղությամբ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
  • Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Շինարարական ոլորտի կամ ալյումինե արտադրանքի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ «HOMPLEX HYPER MALL», Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք։

Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media