Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

HR Solutions Armenia LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
9/25/2026

HR Solutions Armenia LLC-ն, համագործակցելով ԻՆՍԵՏ ՍՊԸ ընկերության հետ, փնտրում է վաճառքի մասնագետ:

ԻՆՍԵՏ ՍՊԸ-ի մասին


ԻՆՍԵՏ ՍՊԸ- Հայաստանում անվտանգության, տեսահսկման, մուտքի վերահսկման, հակահրդեհային և այլ ցածր հոսանքային համակարգերի ոլորտում գործող մասնագիտացված ընկերություն է։

ԻՆՍԵՏ ՍՊԸ-ի մասին

ԻՆՍԵՏ ՍՊԸ-ն Հայաստանիում անվտանգության և ինժեներական համակարգերի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը իրականացնում է նախագծում, մատակարարում, տեղադրում և տեխնիկական սպասարկում։

Ընկերությունը մասնագիտացած է տեսահսկման, հակահրդեհային ազդարարման, մուտքի վերահսկման, հակաառևանգման, խելացի կառավարման և այլ ցածր լարման համակարգերի ներդրման ոլորտում՝ առաջարկելով համալիր լուծումներ բնակելի, առևտրային, արդյունաբերական և պետական նշանակության օբյեկտների համար։

Ընկերության հաջողության հիմքում պրոֆեսիոնալ թիմն է, հաճախորդակենտրոն մոտեցումը, բարձր որակի չափանիշները և շարունակական զարգացումը, ինչը ԻՆՍԵՏ -ին դարձրել է վստահելի գործընկեր բազմաթիվ կազմակերպությունների և հազարավոր հաճախորդների համար (https://www.inset.am)։

Ու՞մ ենք փնտրում

Մենք փնտրում ենք պատասխանատու և հաճախորդակենտրոն մասնագետի, ով կկարողանա բարձր մակարդակով ներկայացնել ընկերության առաջարկվող լուծումները, հասկանալ հաճախորդների կարիքները և ապահովել գերազանց սպասարկում՝ նպաստելով վաճառքների աճին։

Աշխատանքային պարտականություններ

  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան ապրանքներ ու լուծումներ։
  • Ներկայացնել ընկերության տեսականին, տեխնիկական առանձնահատկություններն ու առավելությունները։
  • Իրականացնել վաճառքի ամբողջ գործընթացը՝ սկսած խորհրդատվությունից մինչև գործարքի ավարտ։
  • Պատրաստել գնառաջարկներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Հետևել ապրանքների ցուցադրմանը և ցուցասրահի պատշաճ կազմակերպվածությանը։
  • Աշխատել վաճառքի և հաճախորդների տվյալների հետ։
  • Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ և ձևավորել երկարաժամկետ համագործակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Microsoft Excel-ի իմացություն։
  • MS Office փաթեթի (Word, Outlook և այլն) ազատ օգտագործում։
  • Բարձր հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Կոմիտաս 36
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:30–18:30,

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում
  • Մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում
  • Կարիերայի աճի հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ և արդյունքահեն մոտեցում
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media