Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

Fast Link Logistics

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
7/16/2026

Ֆաստ Լինկ Լոգիստիկս ընկերությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում նպատակասլաց, նախաձեռնող ու արդյունքներին միտված Վաճառքի մասնագետի։

Մենք տրամադրում ենք բեռնափոխադրման և լոգիստիկ լուծումների լայն շրջանակ՝ տեղական և միջազգային գործընկերների համար, և փնտրում ենք մասնագետի, ով կօգնի մեզ բացահայտել նոր բիզնես հնարավորություններ, կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ, ընդլայնել ընկերության հաճախորդների բազան և նպաստել ընկերության շարունակական աճին։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Նոր կորպորատիվ (B2B) հաճախորդների ակտիվ որոնում (Lead Generation), ներգրավում և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորում,
  • Վաճառքի ամբողջական ցիկլի կառավարում՝ սառը կոնտակտների հաստատումից մինչև պայմանագրի կնքում և գործարքի փակում,
  • Գործնական հանդիպումների (առցանց և առդեմ) կազմակերպում, ընկերության ծառայությունների պրոֆեսիոնալ ներկայացում և բանակցությունների վարում,
  • Հաճախորդների լոգիստիկ կարիքների խորքային ուսումնասիրություն և օպտիմալ լուծումների առաջարկում,
  • Գործարքների ամբողջական ուղեկցում և հաճախորդների աջակցում պատվերի իրականացման սկզբնական փուլերում,
  • Աշխատանք CRM համակարգով՝ տվյալների ճշգրիտ մուտքագրում, վաճառքի ձագարի (sales funnel) վերլուծություն,
  • Սերտ համագործակցություն մարքեթինգի և օպերացիոն (լոգիստիկ) թիմերի հետ՝ վաճառքի ծավալների շարունակական աճն ապահովելու համար։

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի/ բեռնափոխադրումների ոլորտում ԿԱՄ 2 տարվա հաջողված փորձ B2B վաճառքի այլ ուղղություններում,
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման (presentation) և բանակցային հմտություններ, առարկությունների հետ աշխատելու կարողություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Google Drive-ի և CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ (Apollo.io կամ նմանատիպ B2B lead generation գործիքների տիրապետումը կդիտվի որպես առավելություն),
  • Արդյունքին միտված մտածելակերպ, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն և սթրեսակայունություն դինամիկ միջավայրում։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ ֆիքսված աշխատավարձ + բարձր տոկոսներ/բոնուսներ յուրաքանչյուր գործարքից (եկամտի առավելագույն չափը սահմանափակված չէ),
  • Մասնագիտական ներկայացուցչական ուսուցում (լոգիստիկայի և վաճառքի նրբություններ),
  • Կարիերայի և մասնագիտական աճի իրական հնարավորություններ զարգացող ընկերությունում,
  • Ժամանակակից, հարմարավետ աշխատանքային միջավայր, երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմ

Եթե ունեք հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ, կարողանում եք բացահայտել հաճախորդների կարիքները, առաջարկել արդյունավետ լուծումներ և ձգտում եք մասնագիտական զարգացման, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Company օverview
Phone
Phone
+374 94 788087

Լոգիստիկա բեռնափոխադրում

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media