Վաճառքի մասնագետ
"Lumiere Optics" LLC
Նկարագրություն
«Լյումիեր Օպտիկս» ՍՊԸ-ն փնտրում է փորձառու գանձապահ/վաճառքի խորհրդատու։
Միացի՜ր «Լյումիեր Օպտիկս»-ի թիմին, եթե փնտրում ես մշտական աճ, դրայվով լի միջավայր, մրցունակ աշխատավարձ և ճկուն գրաֆիկ։
Պարտականություններ
- Հաճախորդների բարձրակարգ և անհատականացված սպասարկման ապահովում
- Ընկերության ապրանքատեսականու և ծառայությունների ներկայացում
- Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ արևային ակնոցների, շրջանակների, ակնոցային և կոնտակտային ոսպնյակների ընտրության հարցում
- Վաճառքի գործարքների ծրագրային ձևակերպում
- Պատվերների ընդունում և ծրագրային գրանցում
- Խանութ-սրահի մուտքային հեռախոսազանգերի ընդունում և հաճախորդներին համապատասխան տեղեկատվության տրամադրում
Պահանջներ
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ցանկալի հմտություններ
- 1C և Microsoft Office ծրագրերի իմացություն
- Թիմային կոմունիկացիոն հմտություններ
- Նախաձեռնողականություն և աշխատասիրություն
Օպտիկայի առաջատար խանութ-սրահների ցանցը Հայաստանում։
Լյումիեր Օպտիկս՝ Տեսանելի վստահություն։
Լյումիեր Օպտիկս մասնագիտացված օպտիկական խանութ-սրահների ցանցում կարող եք գտնել օպտիկական շրջանակների,ակնոցային ոսպնյակների, արևային ակնոցների, կոնտակտային ոսպնյակների և աքսեսուարների լայն տեսականի, ինչպես նաև կարող եք օգտվել ակնաբանական բարձրակարգ ծառայություններից: