
Վաճառքի մասնագետ
Telcell OJSC
Նկարագրություն
Թել-Սել Ընկերությունը իր թիմին միանալու համար փնտրում է հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններով Էլեկտրոնային առևտրի և վճարային ցանցի բաժնի մասնագետ, ով կնպաստի գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը և կխթանի վաճառքները։
Պարտականություններ
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրության միջոցով թիրախային գործընկերների ցանկի դուրսբերում,
- Կոմերցիոն առաջարկների/նամակների կազմում,
- Գործընկերների վճարման օնլայն և օֆլայն կետերում Telcell Wallet-ի ինտեգրում,
- Telcell այլ պրոդուկտների ներկայացվածության ապահովում B2B գործընկերների հարթակներում/կետերում,
- Առկա գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդում և զարգացում,
- Գործընկերոջ ներգրավման համար անհրաժեշտ գործընթացների ապահովում (փաստաթղթաշրջանառության վարում, պայմանագրերի կազմում և կնքման ապահովում),
- Առկա բազայի և նոր ներգրաված գործընկերներին տեխնիկական աջակցում և սպասարկում,
- Գործընկերներին ներգրավելու, սպասարկելու, տեխնիկական աջակցության նպատակով՝ համագործակցություն կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ,
- Կատարված աշխատանքների, ներգրաված գործընկերների քանակի, շրջանառության, փոխհաշվարկների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջված այլ պարտավորությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի, ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ ֆինանսաբանկային ոլորտում,
- Համակարգչային գրագիտություն, Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացողություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Առաջնահերթությունների կառավարման հմտություն։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում հետաքրքրված բոլոր դիմորդներին, այնուամենայնիվ, հարցազրույցին մասնակցելու համար կապ է հաստատվելու միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ:
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։