
Վաճառքի մասնագետ
Concern-Energomash CJSC
Նկարագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ սիրով աշխատանքի է հրավիրում ակտիվ և մոտիվացված անձանց բարձրագույն բժշկական կամ հարբժշկական կրթությամբ՝ միանալու մեր ընդլայնվող և զարգացող վաճառքի մասնագետների թիմին։
Պարտականություններ
- Այցելել բժշկական կենտրոններ՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսակներն ու առաջարկները,
- Կազմակերպել հանդիպումներ հնարավոր նոր գործընկեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, վարել բանակցություններ,
- Ուսումնասիրել շուկան և մրցակից ընկերութնունների գործունեությունը՝ նոր վաճառքի հնարավորություններ բացահայտելու նպատակով,
- Մասնակցել վաճառքի ռազմավարությունների և գնային առաջարկների կազմման աշխատանքներին,
- Կազմել տեխնիկական բնութագրեր,
- Մասնակցել տենդերներին,
- Ներկայացնել ընկերությունը մասնագիտական ցուցահանդեսներին (EXPO),
- Ապահովել վաճառքի դինամիկ աճ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բժշկական, դեղագիտական, կենսաբանական կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ սպասարկման, վաճառքների ոլորտում, բժշկական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային հմտություններ,
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Գործուղումներ մեկնելու պատրաստակամություն՝ ՀՀ և արտասահման:
Մենք առաջարկում ենք
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն,
- Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն,
- Կորպերատիվ սնունդ,
- Բիզնես գործուղումներ:
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: