
Վաճառքի մասնագետ
Ռուբինար ՍՊԸ
Նկարագրություն
«Ռուբինար» ընկերությունը հանդիսանալով արևային համակարգեր նախագծող և տեղադրող ընկերություն, և լինելով ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում, փնտրում է վաճառքի պատասխանատուներ, ովքեր կիրականացնեն նախագծային վաճառքներ։
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի վերլուծություն:
- Վարել բանակցություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, ներգրավել նոր հաճախորդներ։
- Ներկայացնել հաշվետվություններ իրականցված վաճառքների և այցելությունների վերաբերյալ:
- Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Հաղորդակցության գերազանց հմտություններ։
- Արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
- Կազմակերպչական հմտություններ։
- Անձնական ավտոմեքենա:
Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։