
Վաճառքի մասնագետ
Tesla Energy
Նկարագրություն
Tesla Energy ընկերությունը փնտրում է վաճառքի մասնագետների Tesla ավտոմեքենաների սպասարկման կենտրոնում աշխատելու համար:
Աշխատանքը Պռոշյան գյուղում է:
Տեղափոխումը իրականացվում է ընկերության կողմից:
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում,
- Խորհրդատվություն տալ սրահում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Ապահովել հաճախորդի գոհունակությունը՝ տրամադրելով գերազանց սպասարկում
- Իրականացնել վաճառքներ և նպաստել դրանց խթանմանը
Պահանջներ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլ. հասցեին: