Վաճառքի կոորդինատոր
NOUT.AM LLC
Խնդրում ենք ծանոթանալ գործի նկարագրությանը (ստորև) և ուղարկել կարճ հաղոդարգրություն Ձեր վաճառքի ունակությունների, ինչպես նաև փորձի մասին.
099-900013 Whatsapp համարին (Արման, որակի և HR մենեջեր, պարտադիր Voice-ով և ոչ ավել քան 2 րոպե) և ուղարկել դիմումը job.am համակարգով
Նկարագրություն
NOUT.AM-ը շտապ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը, մենք փնտրում ենք ճարպիկ, բարձր էներգիայով մարդկանց, ովքեր կմտնեն մեծ վաճառքների աշխարհ, զարգացնելով իրենց պրոֆեսնիոնալ կենսագրությունը Ավագ և փորձառու մենեջերների հետ նույն միկրո-թիմում։
Ձեր հիմնական պարտականությունները (Ի՞նչ եք անելու)
- Թվային Աջակցություն ավագ մենեջերի պրոցեսներին: Զանգերին զուգահեռ, ընթացքում կամ դրանցից հետո գնորդներին ուղարկել անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը
- Չատերի Կառավարում: Արձագանքել հաճախորդների կարճ նամակներին և ձայնային հաղորդագրություններին (Voice)՝ կիրառելով առկա գործիքակազմը (կամ խորհրդակցելով ավագ մենեջերի հետ), այն դեպքերում երբ մենեջերը զբաղված է գնորդներով
- Ապառիկի և Բանկերի Կառավարում: Իրականացնել ապառիկի հայտերի մուտքագրումը և վարել հաղորդակցությունը բանկերի աշխատակիցների հետ (փաստաթղթաշրջանառություն), հետևել վճարումների ամբողջականությանը
- Սրահի Սպասարկման Աջակցություն: Երբ ավագ մենեջերը սրահում սպասարկում է գնորդին, Դուք համակարգչով/պլանշետով աջակցում եք, տրամադրում եք անհրաժեշտ ինֆորմացիան, ապահովելով տպավորիչ և արագ սպասարկում:
- Կապ PM-ների (գլխավոր ապրանքնագետների և արհեստական բանականության) հետ: Ակտիվ հարցումներ կատարել Պրոդուկտ Մենեջերներին (PM) ներքին չատով՝ ապրանքների մնացորդի կամ առաքումների դետալների ճշտման համար:
Մեր պահանջները (Ու՞մ ենք փնտրում)
- Ուշադրություն: Դուք պետք է լինեք մարդ, ով ԱԶԱՏ աշխատում է թվերի, անունների և տեղեկատվության մեջ:
- Արագություն (Multitasking): Համակարգչային ծրագրերում (CRM, Excel, WhatsApp,Viber,Telegram Web) արագ կողմնորոշվելու և տպելու ունակություն: Դուք չեք սթրեսավորվում, երբ միաժամանակ 3 հոգու պետք է ապառիկի ֆայլ ուղարկել:
- Տեխնիկական Գրագիտություն: համակարգչային միջին և բարձր գրագիտություն (մենք կսովորեցնենք ամեն ինչ, եթե ունեք նախնական հակումներ և նոր չեք ծանոթանում Windows-ի հետ):
- Թիմային Խաղացող: Դուք սիրում եք լինել ապահով թիկունք և օգնել թիմակցին՝ հասնելու ընդհանուր նպատակին:
- Նախկին փորձը ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման, օպերատորական կամ հաշվառման ոլորտում կդիտվի որպես մեծ առավելություն:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Հստակ նկարագրված պրոցեսներ (մենք ունենք հրահանգներ ամեն ինչի համար, Ձեզ մնում է միայն հետևել դրանց):
- Աշխատավարձ՝ 240,000 դրամ և ավել + բոնուսային համակարգ՝ թիմի ընդհանուր վաճառքներից:
Վաճառքի կոորդինատորները ստանում են և՛ ֆիքսված աշխատավարձ և՛ բոնուսներ: Բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական ֆիքսված+բոնուսը եղել է 350,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
- Գլխամասի հասցեն՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում