Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և սպասարկման մասնագետ սրահում

NOUT.AM LLC

Location: Yerevan
Salary:
Monthly 150,000-950,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
7/15/2026

Նկարագրություն

NOUT.AM-ը ակտիվ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը, մենք շտապ փնտրում ենք մասնագետների, ովքեր զբաղվում են ապրանքների վերաբերյալ խորհրդակցություն մատուցելով։
Կախված Ձեր փորձից՝ մենք կարող ենք առաջարկել հաճախորդների սպասարկման և վաճառքների 3 տեսակի աշխատատեղեր (հաստիքներ)։

  1. մասնագետներ, որոնք սպասարկում են օնլայն հարցումները և հեռախոսազանգերը
  2. մասնագետներ, որոնք սպասարակում են վաճառասրահի գնորդներին և շփվում են գնորդների հետ թե հեռախոսով թե սրահում
  3. մասնագետներ, որոնք ուղեկցում են վաճառքի պրոցեսի տեխնիկական հատվածը, պատասխանատու են ապրանքները ստուգելու, ակտիվացնելու, վճարովի տեղադրման գործերն անելու և գնորդներին օգնելու պրոցեսում


Վաճառքի մենեջերները ստանում են և ֆիքսված աշխատավարձ և բոնուսներ
* բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (
օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսկան բոնուսը եղել է 550,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)

Պարտականություններ

  • Պոտենցիալ գնորդներին ներկայացնել ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող մեթոդների, հետևել գործարքներին, գնորդին ապահովել լավ վերաբերմունք և անհատական մոտեցում
  • Աշխատել online և offline հարթակներում տարբեր խմբերի օգտատերերի հետ,
  • Ակտիվացնել, ստուգել ու փաթեթավորել գնվող ապրանքները (համակարգիչ, հեռախոս, հեռուստացույց, այս պարտականությունները ուղեկցող վաճառքի մասնագետներինն են)։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ տեխնիկում, հնարավորինս կիրթ խոսքի ունակություն
  • Աշխատանքային փորձը ցանկալի է 1 տարի և ավել,
  • Շփման հակումներ, գնորդներին լիարժեք սպարարկման ունակություններ,
  • Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք,
  • Մասնագիտական թրեյնինգներին մասնակելու և նոր հմտություններ ձեռքբերու վստահ ցանկություն
  • MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է,
  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն,
  • Աշխույժություն և էներգետիկություն՝ մեծ թվով հաճախորդների հետ հաղորդակցվելու և չսպառվելու համար,
  • Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
Գլխամասի հասցեն - Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․

Company օverview
address
Address
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media