Վաճառքի և սպասարկման մասնագետ
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը փնտրում է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ։
Տրամադրում ենք անհրաժեշտ ուսուցում և աջակցություն՝ ձեռք բերելու վաճառքի ոլորտում իրական գործնական փորձ։
Կարևոր է ոչ միայն հմտությունները, այլ առաջին հերթին՝ աշխատանքի նկատմամբ թեկնածուի մոտեցումը։
Պարտականություններ
- Ընկերության պոտենցիալ և գործող հաճախորդների հետ արդյունավետ կապի ապահովում
- Հեռախոսային և գրասենյակային վաճառքների իրականացում,
- Ընկերության ծառայությունների և արևային էներգիայի լուծումների ներկայացում,
- Տեղեկատվության ներմուծում համակարգ (CRM համակարգ), տվյալների բազայի վարում,
- Ընկերության ստորաբաժանումների հետ փոխհամագործակցություն,
- Տվյալների ամփոփում, հաշվետվությունների կազմում,
- Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office),
- Հաճախորդամետ մոտեցում և արդյունքին միտվածություն,
- Հաղորդակցման ճկուն հմտություններ,
- Ժամանակի կառավարում և արագ կողմնորոշվելու կարողություն,
- Ակտիվություն և նախաձեռնողականություն
- Սովորելու և աճելու ձգտում։
Հավելյալ նշումներ
Ի՞նչ ենք առաջարկում
- Եռամսյակային բոնուսներ՝ պայմանավորված վաճառքի ցուցանիշներով,
- Աշխատավարձը՝ Ֆիքսված + %-ներ վաճառքիվ,
- Աշխ. գրաֆիկը՝ 5-օրյա, ժամը՝ 09:00-18:00
- Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ.
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ,
- Կորպորատիվ միջոցառումներ, թիմբիլդինգներ։
- Աճի և առաջխաղացման հնարավորություն
- Թիմային և դինամիկ աշխատանքային միջավայր
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: