Վաճառքի և Հաճախորդների Զարգացման Մենեջեր
ARMOS
Նկարագրություն
ARMOS-ը փնտրում է Վաճառքի և Հաճախորդների Զարգացման Մենեջեր
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք վաճառքի փորձ, նախաձեռնող եք և ցանկանում եք աշխատել հայկական լյուքս բրենդում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Ապահովել բարձրակարգ սպասարկում խանութ-սրահում։
- Իրականացնել վաճառքներ օնլայն հարթակների միջոցով (Facebook, Instagram, WhatsApp և այլ կապի միջոցներ)։
- Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և օգնել կատարել լավագույն ընտրությունը։
- Հետևել պատվերների ամբողջ ընթացքին՝ առաջին հարցումից մինչև առաքում։
- Կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
- Նպաստել վաճառքի աճին և ապահովել բարձր մակարդակի հաճախորդային փորձառություն
Պահանջներ
- Մենք փնտրում ենք թեկնածուի, ով`
- Ունի վաճառքի կամ հաճախորդների սպասարկման փորձ։
- Տիրապետում է գրագետ բանավոր և գրավոր հաղորդակցությանը։
- Պատասխանատու, նախաձեռնող և կազմակերպված է։
- Կարողանում է արդյունավետ աշխատել ինչպես խանութ-սրահում, այնպես էլ օնլայն վաճառքների ուղղությամբ։
- Կենտրոնացած է արդյունքի վրա և սիրում է աշխատել մարդկանց հետ։
Մենք առաջարկում ենք`
- Աշխատանք հայկական լյուքս բրենդում։
- Մրցունակ աշխատավարձ և վաճառքից բոնուսային համակարգ։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
- Ժամանակակից, կայուն և աջակցող աշխատանքային միջավայր։
Աշխատանքային պայմաններ՝
Աշխատանքային ժամեր՝ 11:00–20:00,14:00–23:00
Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 5
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
099 43 10 50
ARMOS բրենդի պատմությունը սկսվում է սերնդեսերունդ փոխանցվող երազանքից: 1930-ականներին հիմնադրի պապը՝ տաղանդավոր կոշկակար, ստեղծեց իր առաջին զույգ կոշիկները՝ հիմք դնելով կոշկակարության ընտանեկան ավանդույթներին։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներին, կոշիկի յուրահատուկ ապրանքանիշ ստեղծելու նրա ցանկությունը չմարեց։ Տարիներ անց նրա թոռը՝ Արմեն Մուրադյանը, իրականություն դարձրեց այս երազանքը՝ 1991 թվականին հիմնելով ARMOS-ը։