Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և հաճախորդների սպասարկման մասնագետ (շինարարության բաժին)

4u.am

Location: Davtashen, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
11/21/2025

Նկարագրություն

4U.am-ի թիմը ընդլայնվում է և փնտրում է եռանդուն, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի՝ միանալու մեր շինարարական բաժնի պրոֆեսիոնալ թիմին։

Եթե դու սիրում ես շփվել մարդկանց հետ, կարողանում ես գտնել լավագույն լուծումները ցանկացած հաճախորդի համար և ցանկանում ես զարգանալ վաճառքի ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին, առցանց հաղորդագրություններին և էլեկտրոնային նամակներին,
  • Տրամադրել խորհրդատվություն շինարարական ապրանքների, գործիքների և նյութերի ամբողջ տեսականու վերաբերյալ,
  • Օգնել հաճախորդներին կատարել ճիշտ ընտրություն՝ հիմնվելով նրանց կարիքների և պահանջների վրա,
  • Ձևակերպել պատվերները և հետևել դրանց կատարման ընթացքին՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը,
  • Լուծել հաճախորդների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում,
  • Սերտ համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Մշտապես թարմացնել գիտելիքները տրամադրվող տեսականու և շուկայի նորությունների վերաբերյալ:

Պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Բանակցելու և համոզելու հմտություններ,
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և վստահություն ձևավորելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծումներ տալու ունակություն,
  • Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, E-mail):

Կդիտվեն որպես առավելություններ՝

  • Աշխատանքային փորձը վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Շինարարական ապրանքների և գործիքների վերաբերյալ գիտելիքների առկայությունը,
  • Ռուսերենի իմացությունը։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Աշխատանք ընկերական և պրոֆեսիոնալ թիմում,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Հարմարավետ աշխատանքային միջավայր։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 10:00-ից 19:00։

Company օverview
address
Address
Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 11/6
address
Number of employees
16-50
website
Website
Phone
Phone
+374 15 400400

4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։

4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։

4u.am-ն ունի 750-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։

4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media